Նորություններ

Գիտատեխնիկական կոնֆերանս Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում «Հաղորդակցման համակարգեր» ամբիոնի նախաձեռնությամբ, ֆիզիկա առարկայի տասնօրյակի շրջանակներում, կազմակերպվել է գիտատեխնիկական կոնֆերանս:

 

Կոնֆերանսի ընթացքում «Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ» թեմայով հանդես եկան «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության ուսանողներ Վահե Հարությունյանը և Վահան Մարությանը: Հետաքրքիր զեկույցներ ներկայացրեցին «Հաղորդակցման համակարգեր» ամբիոնի դասախոսները: Ցուցադրվեց «Այլընտրանքային էներգետիկա» տեսանյութը:

Կոնֆերանսի մասնակիցները կարևորեցին էներգիայի ռեսուրսների խնայողաբար օգտագործումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների բացահայտումը, ծանոթացան արևային մարտկոցների կառուցվածքին, աշխատանքի սկզբունքներին և կիրառման բնագավառներին, ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, առցանց դասավանդման հնարավորություններին: