Նորություններ

Դասընթաց Սյունիքի տարածաշրջանային քոլեջի դասախոսների մասնակցությամբ

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսները հունիսի 22-ից 26-ը մասնակցեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում՝ զբաղվածության խթանման միջոցով» /Life/ ծրագրի վերապատրաստման դասընթացին:

Դասընթացի մասնակիցները ծանոթացան ներառական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությանը, տիրապետեցին կրթության հատուկ կարիք ունեցող ուսանողների կրթության կազմակերպման առանձնահատկություններին, խնդիրներին, ուսուցման մեթոդներին: