«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

IMG_9597

Հունիսի 30-ին ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը կազմակերպեց «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:

Միջոցառումը նվիրված էր 2016թ. մայիսի 27-28-ին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում կայացած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրմանը` «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով:

Միջոցառման հյուրերն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ուսանողներ:

Շնորհավորելով մրցույթի մասնակիցներն՝ Լևոն Մկրտչյանը մրցույթի ազգային մրցաշարի հաղթողներին և լավագույն մասնակիցներին հանձնեց  մրցանակներ և շնորհեց մեդալներ:

IMG_9542   IMG_9566   IMG_9589

 IMG_9594   IMG_9605   IMG_9606

IMG_9608   IMG_9613   IMG_9617

IMG_9530

Նորություններ

«ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԸ»

06 (1)

 2022թ. մայիսի 19-ին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ համատեղ, գերմանական «ՄԿՈՒ- համագործակցություն ՀարավայինԿովկասում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Կարողությունների զարգացում, նախագծերի մշակման և ձևավորման փորձը» խորագրով

«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ», «ՄԿՈՒ – ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

11

Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը, «Բիզնես և Կրթություն» Ասոցիացիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ս.թ մայիսի 11-ին իրականացրեցին գերմանական հաջողված փորձի վրա հիմնված «Աշակերտական/Ուսանողական Ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում», «Մասնագիտական կողմնորոշում», «ՄԿՈՒ – մասնավոր հատված համագործակցություն» խորագրով համաժողովը:

ԶԵԿՈՒՅՑ

Հրապարակվել է ԵԿՀ-ԱՄԿ  կարիերայի զարգացման աջակցման ազգային համակարգի զեկույցը: