ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՄԿՈՒԶԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջում տեղադրվել է «Էլեկտրոնային ուսուցման ներածություն» առցանց դասընթացը, որը ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:

Դասընթացը հասանելի է կայքի գլխավոր մենյուի «Էլեկտրոնային ուսուցման առցանց դասընթաց» բաժնում:

Նորություններ

ՄԿՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

22426291_2161152487445367_8079066591201956170_o

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում այսօր կազմակերպել էին ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համաժողով:

Մասնագիտության ծանոթացման օր

1

Հոկտեմբերի 15-ին մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցության ծրագրի շրջանակներում  «Արիես Լանչ» ՍՊԸ-ում կայացավ «Մասնագիտության ծանոթացման օր» մրցույթը, որտեղ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի թիմն իր ջանասիրության և խոհարարական վարպետության շնորհիվ գրավեց առաջին տեղը:

Շոշափելի արդյունքներ` ներառական մասնագիտական կրթության ոլորտում

755f490e708a1908633af149bd323f5f

Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօր պաշտոնապես բացվել է սոցիալական ձեռնարկություն, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող  «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի արդյունք է: