Ներառական կրթության համակարգի ներդրման հիմնախնդիրները ՄԿՈւ համակարգում և դրանց լուծման ուղիները

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում պատրաստվել է «Ներառական կրթության համակարգի ներդրման հիմնախնդիրները նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում և դրանց լուծման ուղիները» իրավիճակի վերլուծությունը:

Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը և ներառական կրթության առկայության ու զարգացման մակարդակը ՄԿՈւ հաստատություններում: Այն նախատեսված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների և որոշում կայացնողների համար:

Վերլուծությունը տես՝ Միջազգային փաստաթղթեր բաժնում.

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2018» ՄՐՑՈՒՅԹԸ

լօգօ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է «Հայաստանի Հմտություններ 2018» մրցույթի մեկնարկը:

Հմուտ աշխատուժի պահանջարկի վերլուծություն և նրա կիրառումը ՄԿՈՒ ոլորտի պլանավորման համար

ԱՄԿ «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառում» ծրագրի օժանդակությամբ մշակվել է «Հմուտ աշխատուժի  պահանջարկի վերլուծություն և նրա կիրառումը ՄԿՈՒ ոլորտի պլանավորման համար»

«ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ՝ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ»

35303774_2219898241361380_45255232879329280_o

«ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և  ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև՝ համագործակցության ուղիները քննարկելու նպատակով։