ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄԿՈՒ ՈԼՈՐՏԻ ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

KGN

Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:

Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Վերջինս կարևորել է այն փաստը, որ մասնագիտական կողմնորոշման խնդիրն արդեն դրվում է ավելի վաղ տարիքում, և աշակերտները հնարավորություն ունեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում: «Այս հարցում մեծ է նաև ձեր դերակատարումը: Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի»,- նշել է Մանուկ Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր մանկավարժներին` իրենց ամենօրյա նվիրական աշխատանքի համար:

Հայ-հունական քոլեջից պարգևատրվել են պրակտիկայի բաժնի վարիչ, դասախոս Մելանյա Ղազարյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, դասախոս Ռուզաննա Սանդոյանը:

M. Ghazaryan    Sandoyan

Նորություններ

Տեղեկատվություն թափուր աշխատատեղերի վերաբերյալ

21272409_1850042535009177_4591442898337264079_n

Հայաստանում գործող “818 Consulting” ընկերության գործունեության հիմնական ուղղություններից են մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդաբանության նախագծումը և իրականացումը, ինչպես նաև աշխատաշուկայում առկա թափուր տեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը:

Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորումը շարունակվում է

1df

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ›› (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ, փետրվարի 6-7-ին մեկնարկել է դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորման գործընթացը Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում:

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում կներդրվի դուալ կրթության համակարգ

eeb9b88933ef69404c73e2070866a933

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Լոռու մարզպետարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվել է «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում՝