ԻԴԱ-ՎԻՐՈՒՄԱԱ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Հայ-հունական քոլեջի միջազգային գործընկեր՝ Էստոնիայի Հանրապետության Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոնի պատվիրակությունը կենտրոնի տնօրեն Հաննես Մետցի գլխավորությամբ հոկտեմբերի 25-ին հերթական այց կատարեց Հայ-հունական քոլեջ:

Հայ-հունական քոլեջի սաները և անձնակազմը ջերմորեն ընդունեցին արտասահմանցի հյուրերին: Այցի սկզբում պրն. Մետցը Հայ-հունական քոլեջի տնօրեն պրն. Ա. Ղազարյանի հետ քննարկեց համագործակցության քայլերը և միջոցառումները, ըստ այդմ էլ երկու ուսումնական հաստատությունների միջև ակադեմիական համագործակցության նոր պայմանագիր կնքվեց, ինչպես նաև տնօրենները համագործակցության հուշագրեր փոխանակեցին:

Այնուհետև քոլեջի «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները հյուրերի համար վարպետաց դաս ցուցադրեցին, որի ժամանակ պատրաստեցին Քյուֆթա՝ ծեծած մսով և Խուրջին՝ տավարի մսով: Հյուրերին հրավիրեցին համտեսելու հայկական ավանդական խոհանոցի համեղ ուտեստներն ու աղանդերները, որոնք իրենք էին պատրաստել:

Այցի վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայ-հունական քոլեջի ներկայացուցիչները ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այցելեն Էստոնիա:

1    5    9

 

Նորություններ

«ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 2018 »

33

Ավարտվեց «Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2018» ամենամյա մշակութային-երիտասարդական ծրագիրը, որն այս տարի կայացավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ դեկտեմբերի 2-8-ը:

Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի հաղթողները

46983741_2438264409734172_8888617368066981888_o

Նոյեմբերի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը: 

«Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողություն

46517041_2135232036540183_5114823793428135936_o

2018թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 14.00, Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կկայանա «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը: