«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԻՆ

IMG_6986

Օրերս «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը հյուրընկալեց Փարիզի ակադեմիայի ռեկտոր Ժիլ Պեկուի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ:

Շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան կենտրոնի գործունեությանը, ուսումնական հաստատությունում գործող մասնագիտություններին՝ ներկա գտնվելով խոհարարական, վարսահարդարման, դերձակների և ատամնատեխնիկական լաբորատորիաներում և արհեստանոցներում:

Պարոն Պեկուն կարևորեց մասնագիտական կրթության նշանակությունն ու դերը արդի ժամանակաշրջանում, միաժամանակ, արտահայտելով իր գոհունակությունը կենտրոնում ֆրանսերեն լեզվի ուսուցման ուղղությամբ իրականացվող գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ուսումնական կենտրոնն ունի մեծ ներուժ 2018 թվականին Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն ունենալու հարցում:

Մասնագիտական և հանրակրթական առարկաների ինտերակտիվ եղանակով դասավանդման գործնական և տեսական պայմաններն առավել տեսանելի դարձրին կենտրոնի աշխատանքային գործունեությունը, ինչր ողջունելի  արձագանք գտավ ռեկտորի և նրա գլխավորած պատվիրակության կողմից:

IMG_6604    IMG_6715 (1)    IMG_6832

Նորություններ

Ներկայացվել է «ՄԿՈՒ հաստատության կառավարում» սիմուլյացիոն համակարգը

44042061_247581779264287_1857365096850784256_n

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, նախարարության ՄԿՈՒ վարչության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կայացել է «Հայաստանի հմտություններ 2018» մրցույթի նախնական փուլը

Տեղի է ունեցել Հայաստանի հմտություններ 2018» մրցույթի նախնական փուլը: Մրցույթի ազգային փուլի անցկացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Տեղի է ունեցել «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների շնորհանդեսը

41965174_2263404297225551_1148097556253769728_o

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների շնորհանդեսը: