ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

IMG_5612

Միջազգային համագործակցության շրջանակներում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի պատվիրակությունը՝ տնօրեն Ա. Ղազարյանի գլխավորությամբ ս.թ. նոյեմբերի 25-ից դեկտեմերի 2-ը փոխադարձ այց կատարեց Էստոնիայի Հանրապետություն:

Պատվիրակությունը հանդիպեց էստոնացի գործընկերներին, եղավ Վալգայի միջին մասնագիտական ուսումնական կենտրոնում, Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոնի երեք մասնաճյուղերում (Ք. Սիլլամյաե, ք. Նարվա և ք. Իխվի), որոնց հետ քոլեջը համագործակցում շուրջ 10 տարի:

Պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում այցելեց նաև Տարտուի միջին մասնագիտական ուսումնական կենտրոն և Տարտուի համալսարան, որտեղ սովորել է հայ անվանի գրող, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խ. Աբովյանը:

Այցի շրջանակներում քննարկվեց հետագա համագործակցության ուղիները, այցերի ժամկետները: Համաձայնություն ձեռք բերվեց 2018 թվականի մայիսին Հայ-հունական քոլեջի ուսանողների և դասախոսների մասնագիտական պրակտիկան անցկացնել Էստոնիայի Հանրապետության Վալգա և Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոններում:

IMG_5495    IMG_5509    IMG_5693]

IMG_5556    IMG_5531    IMG_5805

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2018» ՄՐՑՈՒՅԹԸ

լօգօ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է «Հայաստանի Հմտություններ 2018» մրցույթի մեկնարկը:

Հմուտ աշխատուժի պահանջարկի վերլուծություն և նրա կիրառումը ՄԿՈՒ ոլորտի պլանավորման համար

ԱՄԿ «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառում» ծրագրի օժանդակությամբ մշակվել է «Հմուտ աշխատուժի  պահանջարկի վերլուծություն և նրա կիրառումը ՄԿՈՒ ոլորտի պլանավորման համար»

«ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ՝ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ»

35303774_2219898241361380_45255232879329280_o

«ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և  ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև՝ համագործակցության ուղիները քննարկելու նպատակով։