«ԱՐՀԵՍՏ ԵՎ ԱՐՎԵՍՏ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

29258582_1796333830430007_3361926365569528123_n

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:

Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ հաստատություններ:

Քոլեջների և ուսումնարանների ուսանողները ներկայացրել են նկարների, ոսկեգործության, արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության, կարպետագործության և մի շարք այլ ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:

Միաժամանակ թատերական և երաժշտական մասնագիտությունների ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:

Ցուցահանդեսը նախաձեռնել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում – համագործակցություն» ծրագրի աջակցությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆ.

Նորություններ

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:

«ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 2018 »

33

Ավարտվեց «Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2018» ամենամյա մշակութային-երիտասարդական ծրագիրը, որն այս տարի կայացավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ դեկտեմբերի 2-8-ը:

Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի հաղթողները

46983741_2438264409734172_8888617368066981888_o

Նոյեմբերի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը: