ԵՐԲ ԱՐՀԵՍՏՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԵՐԵՆ

IMG_8175

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը ևս անմասն չմնաց միջոցառումներից և հանդես եկավ «Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով ծիծաղաշարժ ներկայացմամբ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց դեֆիլե ուսանողների կողմից կարված հագուստներով, ցուցադրվեցին նորաձև սանրվածքներ :

Հյուրերի ցանկը գլխավորում էր Հայաստանում Ֆրանսիայի արտաքին և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանի ուղեկցությամբ:

Ներկայացմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և նույն վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ պարոն Կարեն Մանուկյանը:

Միջոցառման ավարտին ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության դասախոս Քնարիկ Վարդանյանին պարգևատրեց ՀՀ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանի հրամանով նախատեսված պատվոգրով «Կրթության ոլորտում ներդրած ավանդի ու նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության համար:

IMG_7918    IMG_8167    IMG_8025

Նորություններ

ԹԱՐՄԱՑՎԵԼ Է mkuzak.am ԿԱՅՔԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺԻՆԸ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2018» ՄՐՑՈՒՅԹԸ

լօգօ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը երկարեցնում է «Հայաստանի Հմտություններ 2018» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2018» ՄՐՑՈՒՅԹԸ

լօգօ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է «Հայաստանի Հմտություններ 2018» մրցույթի մեկնարկը: