ՌԴ Չելյաբինսկի երկրամասի պատվիրակության այցը Հայաստան

ՌԴ Չելյաբինսկի երկրամասի պատվիրակությունը սույն թվականի ապրիլի 9-12-ը այցելել էր Հայաստան: Պատվիրակության կազմում էին Չելյաբինսկի ՄԿՈՒ զարգացման ինստիտուտի ռեկտորը, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ և ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՄԿՈՒ ոլորտի քաղաքականություն մշակողների և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի մասնագետների հետ, ինչպես նաև այցելեցին ՄԿՈՒ հաստատություններ՝ Երևանի տարածաշրջանային թիվ 1, Երևանի ինֆորմատիկայի, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական և Երևանի հումանիտար պետական քոլեջներ:

Ուսումնական հատատությունների և միջազգային գործընկերների միջև կնքվեցին համագործակցության համաձայնագրեր, որով ակնկալվում է փորձի փոխանակում, մասնագիտական հոդվածների, մեթոդական գրականության տպագրում և այլն:

1   4   56640094_2257997384246987_3061272879782952960_n

56681257_2257998397580219_975257029901811712_n   57044202_2257999867580072_1118083495860633600_n   DSC08185

DSC08187   IMG_3454   IMG_3493

IMG_3586   57164105_2186078331486509_3871129477870256128_o   57034749_2258000400913352_1630097293224968192_o

Նորություններ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցերեկույթ Հայ-հունական քոլեջում

Հայ-հունական քոլեջում ակտիվ շարունակվում են

ՌԴ Չելյաբինսկի երկրամասի պատվիրակության այցը Հայաստան

ՌԴ Չելյաբինսկի երկրամասի պատվիրակությունը սույն թվականի ապրիլի 9-12-ը այցելել էր Հայաստան: Պատվիրակության կազմում էին Չելյաբինսկի

Մուլտֆիլմերի մրցույթ ՄԿՈՒ ոլորտի խթանում/աջակցություն

Գերմանական «ՄԿՈՒ – Համագործակցություն» ծրագիրը և «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպում են ՄԿՈւ խթանմանն ուղղված մուլտֆիլմերի մրցույթ:

Մանրամասները տես՝  Հայտարարություններ բաժնում