Ուսուցողական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

78318158_649191278946657_5331462583788503040_n

2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում կայացավ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի կողմից իրականացվող գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում /ՄԿՈՒ/ – համագործակցություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կազմակերպված երկրորդ ուսուցողական այցը:

Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի հրավերքով ծրագրին մասնակցեցին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանի ղեկավարությամբ:

77345958_1289704074571721_1002231602069110784_n    78729448_2291818841111039_2093184214722674688_n (1)

Կազմակերպված հանդիպումների և տարաբնույթ սեմինարների միջոցով տնօրենները ծանոթացան գերմանական կրթական համակարգում գործող «Աշակերտական/ուսանողական կազմակերպություններ»-ի տարբեր մոդելներին։

«Աշակերտական/ուսանողական կազմակերպություններ»-ը ուսումնական հաստատությունում սովորող տարբեր /տարիքի/ դասարանների  աշակերտներից կազմված  խմբակներ են, որտեղ բոլոր գործողությունները՝  հաշվապահություն, գնումներ, պատրաստում և վաճառք,  կատարում են աշակերտները։ Ֆինանսական ներդրումները նույնպես կազմակերպում են աշակերտները՝ ծնողների օժանդակությամբ կամ տարբեր ներդրողների միջոցներով։ Ստացված փոքր եկամուտներով իրականացնում են սոցիալական և այլ տարաբնույթ միջոցառումներ կամ օգտագործում են իրենց «Բիզնեսի» զարգացման նպատակով: Աշակերտական կազմակերպությունները ստեղծվում են աշակերտների առաջարկած գաղափարների և համատեղ քննարկումների արդյունքում։

Այդ կազմակերպությունների ստեղծման միջոցով աշակերտները դեռևս դպրոցական տարիքից ձեռք են բերում  տարբեր հմտություններ և ձեռնարկատիրական գործունեության կարևոր էլեմենտներ։

Գերմանական փորձի ուսումնասիրումը  հնարավորություն կտա ընտրել լավագույն տարրերը, տեղայնացնել  և այն կիրառել նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում, ինրպես նաև դպրոցներում՝ լուծելով ժամանակի կարևորագույն խնդիրներից մեկը. խրախուսել երիտասարդների շրջանում մասնագիտական կրթությունը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը:

Նորություններ

Մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթ

86295677_259659015018198_1890000431619244032_n

 

2020թ․ փետրվարի 14-ին տեղի ունեցավ մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորությունը իմ կարծիքով/տեսակետից» թեմայով, աշխատանքների երկրորդ փուլի

Անասնապահություն ձեռնարկի 1-ին և 2-րդ մասների և Տակառագործություն ձեռնարկի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ արդեն հասանելի են Անասնաբուժություն մասնագիտության կրտսեր անասնաբույժ որակավորման ուսումնական ձեռնարկի 1-ին և 2-րդ մասները և Տակառագործություն ուումնական ձեռնակրը:

 Տես՝ ձեռնարկներ  

Մասնագիտական կրթության որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում

84286668_3771927912847845_1979091432161411072_n

Սույն թվականի հունվարի 27-ին, Երևանի զբոսաշրջության, սպասարկման եվ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում  տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման