ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 2019

3

Այս տարի ևս ավարտվեց «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» ամենամյա երիտասարդական-մշակութային ծրագիրը, որը կայացավ Իսպանիայի Թագավորությունում՝ Բարսելոնայում, ս/թ դեկտեմբերի 1-6-ը:
Ծրագրին մասնակցեցին աշխարհի շուրջ 30 երկրներից ՄԿՈՒ հաստատությունների պատվիրակություններ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ Երևանի հայ-հունական պետական քոլեջը: Ծրագիրն իրագործվեց «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և AEHT-ի (Եվրոպական հյուրանոցային և զբոսաշրջային քոլեջների ասոցացիա), Erasmus+ի միջև միջազգային համագործակցության շրջանակներում: Քոլեջից մեկնեց պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էին 1 դասախոս և 4 տարբեր մասնագիտությունների և կուրսերի ուսանողներ, որոնք ընտրվել էին սեփական դիմումների և հարցազրույցի հիման վրա:
Քոլեջի պատվիրակությունն ըստ արժանվույն Եվրոպային ներկայացրեց հայկական սուրբծննդյան ավանդույթները, ուտեստները և, առհասարակ, հայկական մշակույթը:

 1    5    8

 7    12    14

Նորություններ

ԱՄԿ-ի աջակցության հմտությունները COVID-19 համաճարակի պայմաններում

Աշխատանքի միջազգային կազմակերպության կայքում տեղադրված են նյութեր ՄԿՈՒ առցանց դասավանդման վերաբերյալ:

ilo.org/skills

GIZ-ի աջակցությունը ՄԿՈՒ ոլորտին

GIZ-ը շարունակում է աջակցությունը ՄԿՈւ մի շարք ոլորտների զարգացմանը, այն է՝ զբոսաշրջություն, գինեգործություն, ՏՏ/ ճշգրիտ ճարտարագիտություն: Դուալ կրթական համակարգի ներդրման նպատակ է երկրում խթանել զբաղվածության աճին:

 You Tube TVET Armenia

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի անդրադարձը առցանց ուսուցմանը

Հայաստանում 101 հաստատություն իրականացնում է նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր: Եթե տեսական առարկաների դասավանդումը հնարավոր է առցանց կազմակերպել, ապա, օրինակ, ապագա գինեգործի, խոհարարի, վարսավիրի կամ ոսկերչի ուսումնական պրակտիկայի կազմակերպումը լուրջ խնդիր է դառնում: