Նորություններ

Կրթության միջազգային օրը Հայ-հունական քոլեջում

Հունվարի 24-ին, առաջին անգամ Կրթության միջազգային օրը պաշտոնապես նշվեց Երևանի հայ-հունական պետական քոլեջում 2018թ. դեկտեմբերի 6-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից հունվարի 24-ը որպես կրթության միջազգային օր հռչակելու մասին որոշումն ընդունելուց հետո: Որոշման հիմք է հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից ներկայացված 206 EX/35 որոշումը, որի համահեղինակ է հանդիսացել նաև Հայաստանը:

 

Կրթության միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ուսանողները հակիրճ, բայց, միևնույն ժամանակ, նաև բավականին բովանդակալից ներկայացրին Հայաստանում կրթության ձևավորման ամբողջ պատմությունը, դպրոցական կրթության հիմնախնդիրները, միջին մասնագիտական կրթության դերը ժամանակակից կրթական համակարգում և, ի վերջո, կրթական համակարգի տեսլականն ըստ իրենց: Միջոցառման շրջանակներում հնչեցին նաև կրթությանը վերաբերող թևավոր խոսքեր, բանաստեղծություններ: Միջոցառումը եզրափակվեց քննարկմամբ և առաջարկություններով: