Մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթ

86295677_259659015018198_1890000431619244032_n

 

2020թ․ փետրվարի 14-ին տեղի ունեցավ մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորությունը իմ կարծիքով/տեսակետից» թեմայով, աշխատանքների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը։ Մրցութային աշխատանքների գնահատումը երկրորդ փուլում իրականացվեց նախապես կազմված ժյուրիի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա․Աղբալյանը, Մասնագիտական կրթություն և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տ․Գասպարյանը, ԱՄԿ G20 վերապատրաստման ռազմավարության ծրագրի ազգային համակարգող Կ․Սիմոնյանը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) – համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մ․Ժանկոչյանը, Թումո ստեղծարար կենտրոնի ներկայացուցիչ, կինոքննադատ Ր․ Մովսիսյանը, IDWorking բիզնես կենտրոնի ղեկավար Կ․Բարսեղյանը։

Հաղթողների անունները կհայտարարվի և մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020թ․ փետրվարի վերջին։

86733656_188210729190585_8050827715730735104_n     86487022_2858722111065252_819287289707364352_n

Նորություններ

ԱՄԿ-ի աջակցության հմտությունները COVID-19 համաճարակի պայմաններում

Աշխատանքի միջազգային կազմակերպության կայքում տեղադրված են նյութեր ՄԿՈՒ առցանց դասավանդման վերաբերյալ:

ilo.org/skills

GIZ-ի աջակցությունը ՄԿՈՒ ոլորտին

GIZ-ը շարունակում է աջակցությունը ՄԿՈւ մի շարք ոլորտների զարգացմանը, այն է՝ զբոսաշրջություն, գինեգործություն, ՏՏ/ ճշգրիտ ճարտարագիտություն: Դուալ կրթական համակարգի ներդրման նպատակ է երկրում խթանել զբաղվածության աճին:

 You Tube TVET Armenia

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի անդրադարձը առցանց ուսուցմանը

Հայաստանում 101 հաստատություն իրականացնում է նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր: Եթե տեսական առարկաների դասավանդումը հնարավոր է առցանց կազմակերպել, ապա, օրինակ, ապագա գինեգործի, խոհարարի, վարսավիրի կամ ոսկերչի ուսումնական պրակտիկայի կազմակերպումը լուրջ խնդիր է դառնում: