GIZ-ի աջակցությունը Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին

94110019_2559553190927219_3126661154114371584_o

COVID-2019 և հեռավար կրթություն. GIZ-ի աջակցությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին

COVID-2019 համավարակի կանխարգելման նպատակով կառավարության կողմից սահմանված տեղաշարժի սահմանափակումների պատճառով հանրային կյանքի բոլոր գործընթացները՝ ներառյալ մասնագիտական կրթությունը և ուսուցումը (ՄԿՈՒ), այժմ տեղափոխվել են առցանց տիրույթ: Սա իր հերթին պահանջում է ՄԿՈՒ դասախոսների և տնօրենների թվային-տեխնոլոգիական կարողությունների բարելավում:

Գերմանիայի կառավարության հանձնարարությամբ GIZ-ը «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի միջոցով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն աջակցում է թվային ուսուցման զարգացման գործում:

«Էլեկտրոնային ուսուցման ներածություն» առցանց դասընթացը ներկայում վերապատրաստման հնարավորություն է ընձեռում 150 դասախոսների և տնօրենների:

Դասընթացը, որը 2019թ. GIZ-ի հետ համագործակցությամբ մշակել է «Հեռավար ուսուցման ազգային ցանց» հասարակական կազմակերպությունը, այժմ բացառիկ նշանակություն է ձեռք բերում:

Կրթական ոլորտի առցանց հնարավորությունները կորոնավիրուսային համավարակից հետո էլ վճռական նշանակություն կունենան հատուկ թիրախային խմբերի, օրինակ՝ Հայաստանի հեռավոր շրջանների բնակիչների կամ հատուկ կարիքներ ունեցող աշակերտների ներգրավվածությունն ապահովելու և նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու հարցում:

Նորություններ

ԱՄԿ-ի աջակցության հմտությունները COVID-19 համաճարակի պայմաններում

Աշխատանքի միջազգային կազմակերպության կայքում տեղադրված են նյութեր ՄԿՈՒ առցանց դասավանդման վերաբերյալ:

ilo.org/skills

GIZ-ի աջակցությունը ՄԿՈՒ ոլորտին

GIZ-ը շարունակում է աջակցությունը ՄԿՈւ մի շարք ոլորտների զարգացմանը, այն է՝ զբոսաշրջություն, գինեգործություն, ՏՏ/ ճշգրիտ ճարտարագիտություն: Դուալ կրթական համակարգի ներդրման նպատակ է երկրում խթանել զբաղվածության աճին:

 You Tube TVET Armenia

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի անդրադարձը առցանց ուսուցմանը

Հայաստանում 101 հաստատություն իրականացնում է նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր: Եթե տեսական առարկաների դասավանդումը հնարավոր է առցանց կազմակերպել, ապա, օրինակ, ապագա գինեգործի, խոհարարի, վարսավիրի կամ ոսկերչի ուսումնական պրակտիկայի կազմակերպումը լուրջ խնդիր է դառնում: