«Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով առցանց վերապատրաստման դասընթացներ

Մենք կազմակերպեցինք և անցկացրեցինք «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացներ` ՄԿՈՒ ոլորտի ղեկավարների և դասավանդողների համար: Ընդհանուր առմամբ մասնակցեցին 158 ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ, որոնց ներկայացվեց կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և ՀՀ-ում առկա էլեկտրոնային ուսուցման փորձը, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցում կազմակերպման և իրականացման անհրաժեշտ քայլերը:

Միաժամանակ անցկացվեցին առցանց հանդիպում-քննարկումներ` առաջնային հրատապության և մասնակիցներին առավել հետաքրքրող հարցերի շուրջ:

Մասնավորապես առցանց հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել ներկայացում` հեռավար ուսուցման ռազմավարության մշակման, թիմի ձևավորման, ուսումնամեթոդական ձևավորման, բովանդակության մշակման և առցանց դասավանդման վերաբերյալ:

Քննարկվել են հեռավար ուսուցում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների, ՏՏ ընտրության և կիրառման, թիրախ խմբի ձևավորման, մոտիվացիոն մեթոդների, առցանց հաղորդակցման գործիքների, հաղորդակցման էթիկայի և գնահատման մեխանիզմները, ինչպես նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերը, հատկապես ուղղված` ուսումնական և արտադրական պրակտիկաների անցկացման մեխանիզմները (պրակտիկաները այլ գործատուների մոտ անցկացնելու բժշկական մասնագիտությունների դեպքում), իրավական կարգավորմանը, առցանց ամփոփիչ գնահատմանը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում գործող հեռավար ուսուցման ոլորտը կարգավորող իրավական ակտերին և դրանց արդիականացմանը, փոփոխությունների կառավարմանը և կրթական չափորոշիչներին` հեռավար ուսուցման տեսանկյունից։ Կարևորվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հեռավար ուսուցման ներդրումը, հատկապես ինստիտուցիոնալ մակարդակում` համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի առկայությամբ:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ՄԿՈՒ ոլորտի մասնագետներին` թեմատիկ վեբինարների միջոցով:

Նորություններ

WorldSkills Armenia 2020 ֆիլմի մասին

Ֆիլմում ներկայացված է WorldSkills International (Աշխարհի Հմտություններ միջազգային ՀԿ) կազմակերպության մասին՝ դրա առաքելության, գործունեության շրջանակի և հմտությունների մրցույթների մասին:

Ֆիլմում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետության վերոհիշյալ կազմակերպությանը անդամակցության պատմությունը, ինչպես նաև ազգային թիմերի մասնակցությունը հմտությունների մրցույթներին:

Ֆիլմը հասանելի է ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի You Tube-ի պաշտոնական ալիքում:

Տես՝ WorldSkillsArmenia2020

Թուրինի գործընթաց 2018-2020 Հայաստան

Տեղեկանցնում ենք, որ Միջազգային փաստաթղթեր բաժնում հասանելի է Թուրինի գործընթացի ազգային զեկույցը, որը մշակվել է 2018-2020թթ. Թուրինի գործընթացի շրջանակներում ազգային մարմինների կողմից:

Տես՝ Միջազգային փաստաթղթեր

Մասնագիտական կրթության և ուսուցման եզրույթների բառացանկ (անգլերեն-հայերեն և հայերեն անգլերեն)

Տեղեկացնում ենք, որ «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը հրապարակել է իր կողմից մշակված երկու նյութ՝ Մասնագիտական կրթության և ուսուցման եզրույթների բառացանկը (անգլերեն-հայերեն և հայերեն անգլերեն) , որը նպատակ ունի աջակցել մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի միասնական եզրութաբանության ապահովմանը:

Տես՝ ձեռնարկներ