ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի անդրադարձը առցանց ուսուցմանը

Հայաստանում 101 հաստատություն իրականացնում է նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր: Եթե տեսական առարկաների դասավանդումը հնարավոր է առցանց կազմակերպել, ապա, օրինակ, ապագա գինեգործի, խոհարարի, վարսավիրի կամ ոսկերչի ուսումնական պրակտիկայի կազմակերպումը լուրջ խնդիր է դառնում:

«Փորձեցինք այս խնդրին լուծում տալ տեսահոլովակների միջոցով: Սա չի կարող ամբողջությամբ փոխարինել այն գործնական աշխատանքը, որ իրենք կիրականացնեին գործատուի մոտ, բայց դասախոսներն այդ տեսահոլովակների միջոցով փորձեցին տարբեր մասնագիտությունների գծով երեխաներին որոշակի հմտություններ փոխանցել: Չեմ կարող ասել, որ մենք 100 տոկոսով փակեցինք այդ դաշտը, նույնիսկ ուսումնական պլաններից շեղումներ են եղել, բայց փորձեցինք անել՝ ինչ հնարավոր է»,-ասում է ԿԳՄՍ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

ԿԳՄՍ նախարարությունը մարտի վերջին սկսեց համակարգչային սարքերի հավաքագրում, քանի որ ըստ նախարարի՝ 24 հազար ուսուցիչ եւ աշակերտ չունեն համակարգիչ եւ անհրաժեշտ այլ սարքավորումներ: Արտակ Աղբալյանն ասում է, որ ՄԿՈՒ հաստատություններում այս խնդրին ավելի շատ բախվում են ոչ թե ուսուցիչները, այլ ուսանողները: 3-4 հազար ուսանող, հիմնականում՝ մարզաբնակ եւ սոցիալապես անապահով, հեռավար դասերին մասնակցելու համար չունեն համապատասխան տեխնիկական միջոց: mediamax.am

Նորություններ

ԱՄԿ-ի աջակցության հմտությունները COVID-19 համաճարակի պայմաններում

Աշխատանքի միջազգային կազմակերպության կայքում տեղադրված են նյութեր ՄԿՈՒ առցանց դասավանդման վերաբերյալ:

ilo.org/skills

GIZ-ի աջակցությունը ՄԿՈՒ ոլորտին

GIZ-ը շարունակում է աջակցությունը ՄԿՈւ մի շարք ոլորտների զարգացմանը, այն է՝ զբոսաշրջություն, գինեգործություն, ՏՏ/ ճշգրիտ ճարտարագիտություն: Դուալ կրթական համակարգի ներդրման նպատակ է երկրում խթանել զբաղվածության աճին:

 You Tube TVET Armenia