Մուլտիպլիկացիոն ֆիլմերի մրցույթի մրցանակաբաշխություն

Capture2

«Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամը գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ) – համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրեց մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթ «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» խորագրով՝ ՄԿՈւ հաստատությունների ուսանողների և դպրոցի աշակերտների միջև:

Մրցույթի առաջին փուլին մասնակցեցին 10 ուսումնական հաստատությունների 14-24 տարեկան ուսանողներ և աշակերտներ (ընդհանուր 43 մասնակիցներ) 14 աշատանքներով։ Արդյունքների ամփոփման համար կազմվեց համապատասխան ժյուրի՝ ԲԿԳ հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿԻ, Թումո ստեղծարար կենտրոնի և գործընկեր միջազգային կրթական ծրագրի ներկայացուցիչներից։ 14 աշխատանքներից ժյուրին ընտրեց մրցույթի պայմաններին համապատասխանող 6 աշխատանքներ, որոնց հեղինակներին հնարավորություն ընձեռվեց լրամշակել աշխատանքները, բավարարել մրցույթին ներկայացված անհրաժեշտ պայմանները։

Երկրորդ փուլում ժյուրին գնահատեց լրամշակված 6 անիմացիոն աշխատանքները:

 3             Capture

Ս․թ․սեպտեմբերի 14-ին  Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  տեղի ունեցավ  Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» խորագրով մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը։

Մրցանակաբաշխությանը  ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի նախագահ, Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը, ԱՄԿ G20 ծրագրի ազգային համակարգող Կարինե Սիմոնյանը, «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ նախագահ՝ Խաչիկ Սահակյանը, տեղական և միջազգային կառույցների գործընկերներ, Գյումրում գործող ՄԿՈւ հաստատությունների տնօրեններ, մրցույթին մասնակից ՄԿՈւ հաստատությունների ուսուցիչներ, ուսանողներ։ Միջոցառմանը հեռավար մասնակցում էր նաև Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն»  ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը։ Տ․ Ֆոկը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները խթան են հանդիսանում գնահատելու ՄԿՈւ կրթությունն ու նրա դերը հասարակության կյանքում, ինչպես նաև խոստանալով, որ նմանատիպ ծրագրերը և միջոցառումները շարունակական կլինեն։ Դրա վառ ապացույցն արդեն իսկ մեկնարկվող «Ուսանողական կազմակերպություն» ծրագիրն է, որը իրականացվում է Բիզնես և կրթություն գործընկերություն հիմնադրամի աջակցությամբ՝ ի նպաստ ուսանողների և աշակերտների ձեռնարկատիրական մտածելակերպի և գործունեության հմտությունների զարգացմանը։

WhatsApp Image 2020-09-17 at 15.58.42              WhatsApp Image 2020-09-17 at 15.58.25

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի և գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ) – համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի կողմից մրցույթի հաղթողներն ու մասնակիցները  պարգրատրվեցին նվերներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Մ․Ժամկոչյանը և Ա․Աղբալյանը ներկայացրեցին մրցույթի հաղթող և ժյուրիի հավանությանն արժանացած թիմերին.

1-ին մրցանակին արժանացան  Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանողներ Խաչատրյան Արփինեն, Սիմոնյան Հովհաննեսը, Հարությունյան Ռուզաննան։

2-րդ մրցանակին արժանացան Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի  2-րդ թիմի ուսանողներ Խանամիրյան Քրիստինեն, Սահակյան Նազելին։

3-րդ մրցանակին արժանացան Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 1-ին թիմի ուսանողներ Զաքարյան Էմինը, Հովհաննիսյան Ագաթան:

ժյուրիի համակրանքի, ակտիվ մասնակցության և խրախուսական մրցանակների արժանացան  Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներ Բեգլարյան Լիլիթը, Թարվերդյան Դավիթը, Էջմիածնի Վ.Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողներ Գրիգորյան Արմենուհին,  Երալյան Արմենակը, Սուքիասյան Արաքսյան, Գևորգյան Պավելը և Հակոբ Կոջոյան կրթահամալիրի աշակերտուհի Խաչատրյան Աննան։

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը շնորհակալություն հայտնեց համագործակցող բոլոր կողմերին և նշեց, որ ապագային միտված նմանատիպ ծրագրերի պտուղները երկար սպասեցնել չեն տա։

Նորություններ

GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

IMG_0773

2021թ. մարտի 26-ին տեղի ունեցավ ՄԿՈւ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթի քննարկումը շահառուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ինչպես ոլորտում քաղաքականության մշակման համար պատասխանատու իրավասու պետական մարմինները, այնպես էլ՝ ՄԿՈՒ հաստատություններն ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպությունները։

Գործարար կանանց և ՄԿՈՒ հաստատությունների համագործակցության դերը մասնագետների պատրաստման գործում

31 received_523719278592872 (2)

2021թ. փետրվարի 26-ին  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հրավիրեց աշխատաժողով՝ ՄԿՈւ հաստատությունների կին տնօրենների և կին գործարարների մասնակցությամբ՝ սննդի, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, շինարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սպասարկման/ծառայությունների ոլորտներից:

«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՄԿՈւ-ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԴՊՐՈՑ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ) ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՐՏԱԱՀՐԱՎԵՐՆԵՐ »

20210212_124321

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2021թ. փետրվարի 12-13-ը Աղվերանում տեղի ունեցավ աշխատաժողով, որին հրավիրված էին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների, «ՅՈՒՔՈՄ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» հեռահաղորդակցության և այլ ոլորտների ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ: