«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՄԿՈւ-ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԴՊՐՈՑ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ) ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՐՏԱԱՀՐԱՎԵՐՆԵՐ »

20210212_124321

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2021թ. փետրվարի 12-13-ը Աղվերանում տեղի ունեցավ աշխատաժողով, որին հրավիրված էին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների, «ՅՈՒՔՈՄ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» հեռահաղորդակցության և այլ ոլորտների ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ: Աշխատաժողովի նպատակն էր կազմակերպել նախնական քննարկում ՄԿՈՒ հաստատություններում պիլոտային ծրագրով ստեղծված «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ուսանողների համար հնարավոր ապահովագրության իրականացման հարցը, ինչպես նաև «Դպրոց-Տնտեսություն» կառույցի համատեսքտում քննարկել ՄԿՈՒ-գործարար համագործակցության իրականացման հնարավորություններն ու մարտահրավերները:

ԲԿԳ նախագահ և «ՄԿՈՒ-համագործակցություն» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը ներկայացրեց Հայաստանում «Աշակերտական/ուսանողական ընկերություններ» պիոտային ծրագիրը: 2020թ.-ին «Աշակերտական/ուսանողական ընկերություններ» ստեղծվել են Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, Բերդի պետական բազմագործառութային քոլեջում, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ստեղծման ու կազմակերպման, դրանց  հետագա գործունեության կարգավորումների համար մշակվում է ուսուցչի/մանկավարժի մեթոդական ձեռնարկ, որը հետագայում ուղեցույց կհանդիսանա կրթական հաստատությունների ուսուցիչների/ մանկավարժների  և «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ղեկավարների համար:

Տիկին Ժամկոչյանը նշեց, որ ուսանողների ապահովագրության հարցի կարևորությունը առաջացել է դեռևս ընկերություններում ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման ժամանակ, երբ ուսանողի անզգուշության պատճառով դեպքեր/պատահարներ են ի հայտ գալիս, նաև վնասներ են պատճառվում ընկերությունների գույքին և աշխատակիցներին: Արդյունքում առաջանում են մի շարք իրավիճակներ՝ կապված ուսանողների ապահովագրություն չունենալու կամ ընկերությունների կողմից ուսանողներին ապահովագրական հատուցումներ չկատարելու, ընկերություններին վնասի հատուցման և այլն ուղղությամբ: Նա առաջարկեց ապահովագրական ընկերություններին ներկայացնել հատուկ առաջարկ վերոնշյալ ՄԿՈՒ հաստատությունների «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» համար, որը կարող է հետագայում նախադեպ հանդիսանալ, առհասարակ, մյուս կրթական հաստատությունների բոլոր  ուսանողների համար:

Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց կողմից առաջարկվում են տարբեր ապահովագրական ծառայությունների փաթեթներ, նաև՝ ընտանեկան, որտեղ ներառվում են ապահովագրված անձի ընտանիքի անդամները ու  հաշվարկված են տարբեր ռիսկեր, սակայն որպես ՄԿՈւ հաստատությունների ուսանողների ապահովագրություն, նման առաջարկ չունեն, բայց այս հարցը քննարկելի է և առաջարկվող ապահովագրական վճարը ևս: ՄԿՈւ հաստատությունների տնօրենները նույնպես հանդես եկան առաջարկներով:

received_2980862792137497    20210212_124512    20210212_124423

Որպես համագործակցության հնարավորություն, ապահովագրական ընկերությունների և ՄԿՈՒ հաստատությունների միջև, ներկայացվեց առաջարկ՝ ապահովագրական գործակալների պատրաստման ուղղությամբ: Նշվեց, որ ապահովագրական ընդլայնվող դաշտում, այսօր, հատկապես, գյուղատնտեսության ոլորտում, և աշխատաշուկայում ապահովագրական գործակալների պահանջարկը մեծ է: Այդ նպատակով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը կազմակերպում է երկամսյա կարճաժամկետ տեսական և գործնական դասընթացներ: Ուստի, որպես համագործակցության հնարավոր տարբերակ, առաջարկվեց ընկերության մշակած ապահովագրական գործակալների պատրաստման ծրագիրն ադապտացնել ՄԿՈւ հաստատությունների չափորոշիչներին համապատասխան և իրականացնել կարճաժամկետ դասընթացներ:

Տիկին Ժամկոչյանը կարևորեց Հայաստանում ՄԿՈւ ոլորտի բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները՝ նշելով, որ աշխատաժողովի ընթացքում քննարկված հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ու ներկայացված բոլոր առաջարկությունները կմշակվեն և  կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը՝ պլանավորվող պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկելու նպատակով:

Նորություններ

«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՄԿՈւ-ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԴՊՐՈՑ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ) ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՐՏԱԱՀՐԱՎԵՐՆԵՐ »

20210212_124321

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2021թ. փետրվարի 12-13-ը Աղվերանում տեղի ունեցավ աշխատաժողով, որին հրավիրված էին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների, «ՅՈՒՔՈՄ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» հեռահաղորդակցության և այլ ոլորտների ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ:

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՈՒՄ

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից նախատեսվում է 2021թ. կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:

Մանրամասները՝ տես mkuzak.am հայտարարությունների բաժին:

Ընկերությունների գործունեությունը COVID-19 համավարակի պայմաններում

WhatsApp Image 2020-09-13 at 00.43.02

Ս.թ. սեպտեմբերի 11-ին Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն» ծրագրի շրջանակներում «Բիզնես և կրթություն  գործընկերություն» հիմնադրամի կողմից կազմակերպվեց աշխատանքային հանդիպում կին գործարարների հետ, որի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ