Նորություններ

Գործարար կանանց և ՄԿՈւ հաստատությունների համագործակցության գործում

2021թ. փետրվարի 26-ին  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հրավիրեց աշխատաժողով՝ ՄԿՈւ հաստատությունների կին տնօրենների և կին գործարարների մասնակցությամբ՝ սննդի, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, շինարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սպասարկման/ծառայությունների ոլորտներից: Աշխատաժողովին մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՆԱՄՄԿ վարչության ներկայացուցիչը:

ԲԿԳ հիմնադրամի նախագահ և «ՄԿՈՒ-համագործակցություն» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը աշխատաժողովի մասնակիցներին, ներկայացրեց կրթության և բիզնեսի երկխոսության դերի կարևորությունը ՄԿՈւ ոլորտի զարգացման գործում: Նա նշեց, որ աշխատաժողովը նպատակ է հետապնդում նպաստելու աշխատաշուկա-մասնագիտական կրթություն կապի ստեղծմանը, կին ձեռներեցների և ՄԿՈւ հաստատությունների միջև երկխոսության ձևավորմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման գործում:

       

Ներկայացվեցին գերմանական  «ՄԿՈՒ-համագործակցություն» ծրագրի շրջանակում ընկերությունների ու ՄԿՈւ հաստատությունների տնօրենների համար Գերմանիայում կազմակերպված դուալ կրթության փորձի ուսումնասիրման և փոխանակման այցերի արդյունքները:Եվ՛ գործատուները, և՛ ՄԿՈւ հաստատությունների տնօրենները լավագույնս իրականացրել են ձեռք բերված գիտելիքներն ու փորձը իրենց հաստատություններում: Մասնավորապես գործատուների համար իրականացված դասընթացների արդյունքում ուսանողների պրակտիկան իրականացվել է կազմակերպություններում, միաժամանակ գործատուի կողմից ուսանողներին վարձատրելու հնարավորությունով, ինչպես նաև ուսանողների մոտ ձեռնարկատիրական մտածելակերպն ու կարողությունները զարգացնելու նպատակով գերմանական  մոդելի հիման վրա մի քանի ՄԿՈւ հաստատություններում ստեղծվել են պիլոտային «Ուսանողական ընկերություններ», տարբեր մասնագիտությունների գծով, իսկ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, որպես նոր մասնագիտություն, նաև արևային վահանակների ստեղծման «Ուսանողական ընկերություններ»:

Աշխատաժողովին ընկերությունների և ՄԿՈւ հաստատությունների միջև խմբային աշխատանքի արդյունքում վեր հանվեցին ՄԿՈւ ոլորտում առկա խնդիրներն ու տրվեցի դրանց լուծման առաջարկություններ:

Աշխատաժողովին ներկայացվեց նաև «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի կողմից 2020թ. ընթացքում իրականացված մասնագիտական աշխատակազմի կարիքների  ուսումնասիրության վերլուծության արդյունքները, ինչպես նաև 2021թ.-ին «ՄԿՈւ-համագործակցություն» ծրագրում նախատեսված միջոցառումների և գործողությունների վերաբերյալ: