GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

IMG_0773

2021թ. մարտի 26-ին տեղի ունեցավ ՄԿՈւ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթի քննարկումը շահառուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ինչպես ոլորտում քաղաքականության մշակման համար պատասխանատու իրավասու պետական մարմինները, այնպես էլ՝ ՄԿՈՒ հաստատություններն ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպությունները։

Գերմանիայի կառավարության անունից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում իրականացվել է աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման ներդրման և կազմակերպման առկա վիճակի ուսումնասիրություն՝ անդրադարձ կատարելով օրենսդրական, կառավարչական, մեթոդական խոչընդոտներին։

Միջոցառմանը մասնակցեցին և իրենց ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը։

  IMG_0842    IMG_0808    IMG_0768

Ուսումնասիրության  արդյունքները ներառվել են առաջարկների համալիր փաթեթում և ուղարկվել շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններին ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպություններին՝ քննարկման, դիտողությունների և առաջարկների համար։

Քննարկման ընթացքում վեր հանված խնդիրները, ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները կօգնեն ՄԿՈՒ ոլորտի հետագա բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը։

Նորություններ

GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

IMG_0773

2021թ. մարտի 26-ին տեղի ունեցավ ՄԿՈւ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթի քննարկումը շահառուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ինչպես ոլորտում քաղաքականության մշակման համար պատասխանատու իրավասու պետական մարմինները, այնպես էլ՝ ՄԿՈՒ հաստատություններն ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպությունները։

Գործարար կանանց և ՄԿՈՒ հաստատությունների համագործակցության դերը մասնագետների պատրաստման գործում

31 received_523719278592872 (2)

2021թ. փետրվարի 26-ին  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հրավիրեց աշխատաժողով՝ ՄԿՈւ հաստատությունների կին տնօրենների և կին գործարարների մասնակցությամբ՝ սննդի, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, շինարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սպասարկման/ծառայությունների ոլորտներից:

«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՄԿՈւ-ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԴՊՐՈՑ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ) ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՐՏԱԱՀՐԱՎԵՐՆԵՐ »

20210212_124321

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2021թ. փետրվարի 12-13-ը Աղվերանում տեղի ունեցավ աշխատաժողով, որին հրավիրված էին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների, «ՅՈՒՔՈՄ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» հեռահաղորդակցության և այլ ոլորտների ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ: