ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1 IMG_5585 - Copy

«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի կողմից գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկվել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման միջոցառումների շարք՝ «Բաց դռների ամիս» խորագրով ՀՀ մի շարք մարզերում։

Միջոցառումների մեկնարկը տրվեց 2021թ․ ապրիլի 9-ին Շիրակի մարզում։ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման շրջայց Շիրակի մարզի Ջրաշեն և Սարատակ համայնքների դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար։ Շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան ուսումնարանում ուսուցանվող մասնագիտություններին, ուսանողների կատարած ձեռքի աշխատանքներին, այցելեցին ուսումնական արհեստանոցներ։ ԲԿԳ հիմնադրամի նախագահ, գերմանական «ՄԿՈւ-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մ․Ժամկոչյանը աշակերտներին և ուսուցիչներին ներկայացրեց գերմանական «ՄԿՈւ-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ 2019թ-ից  ուսումնարանում ստեղծված «Առողջ սերունդ», «Գեղեցիկ վարսեր», «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ», «Ազգային հուշանվերներ», «Արևոտ Շիրակ» ուսանողական ընկերությունները, որոնցում ընդգրկված ուսանողները ձեռք են բերում ձեռնարկատիրական գործնական հմտություններ և կարողություններ, հնարավորություն ստանում կյանքի կոչել բիզնես գաղափարներ՝ հետագայում մուտք գործելու աշխատաշուկա ձեռնարկատիրական գիտելիքներով ու փորձառությամբ։

 7 IMG_5597      11 172990863_164722822096152_3502712660445833612_n     11 IMG_5543 - Copy - Copy

Միջոցառմանը հեռավար հետևում էր նաև գերմանական «ՄԿՈւ-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա նշեց, որ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված «Ուսանողական/աշակերտական ընկերությունները» խթան են հանդիսանում գնահատելու ՄԿՈւ կրթությունն ու դրա դերը հասարակության զարգացման կյանքում, նպաստում են ուսանողների և աշակերտների ձեռնարկատիրական մտածելակերպի և գործունեության հմտությունների զարգացմանը։ Նա հույս հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը և միջոցառումները շարունակական կլինեն և կընդլայնեն իրենց աշխարհագրությունը։

ԲԿԳ Հիմնադրամի աջակցությամբ մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ են կազմակերպվում նաև Լոռու մարզում` Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի կողմից, ինչպես նաև Վայոց Ձորի մարզում` Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կողմից։

10 IMG_5562 - Copy - Copy    13 IMG_5557 - Copy - Copy     7 IMG_5604

Նորություններ

Կայացել է «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը

Կայացել է Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը: Մրցութային մասնագիտություններն են՝ մեխատրոնիկա, վեբ տեխնոլոգիաներ, ՏՏ ցանցային համակարգի կառավարում, ոսկերչություն, խոհարարություն և նորաձևության տեխնոլոգի: Մրցույթի ազգային փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Ներկայացվում են «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցների անունները ըստ հմտությունների.

ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ

IMG_2033

 

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց վարպետաց դաս «Կարա Սիլվեր» արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների մասնագիտացված սրահ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության ուսանողների համար։

1AEE02FD-7D60-4D03-8BCC-E05B8DA84FAD
Սույն թվականի հոկտեմբերի
8-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց այց Հայաստանի Հանրապետության Հանրային Ռադիո,Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողների համար։