ՄԿՈւ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1

«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի կողմից գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում – համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ) աջակցությամբ 2021թ. ապրիլի 28-ին Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ աշխատաժողով «Ուսումնական հաստատությունների և «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ուսանողների ապահովագրություն» և «ՄԿՈւ հաստատությունների և գործատուների համագործակցության զարգացում (SchoolEconomy)» թեմաներով։

Աշխատաժողովին մասնակցում էին Լոռու մարզում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսուցում իրականացնող (ՄԿՈւ) հաստատությունների տնօրեններ և փոխտնօրեններ, ինչպես նաև գործատուների և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել համագործակցությունը և երկխոսությունը կրթական հաստատությունների և գործարարների միջև, նպաստել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈւ) արդյունավետ կազմակերպմանը և քննարկել ուսումնական հաստատություններում ուսանողների ապահովագրության վերաբերյալ հարցը։

7    6    4

Աշխատաժողովը շարունակությունն էր 2021թ․ փետրվարի 12-13-ը Աղվերանում հրավիրված աշխատաժողովի, որին մասնակցում էին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների, «ՅՈՒՔՈՄ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» հեռահաղորդակցության և այլ ոլորտների ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել էր  ուսումնական հաստատություններում պիլոտային ծրագրով ստեղծված «Աշակերտական/ուսանողական ընկերությունների» ուսանողների համար հնարավոր ապահովագրության իրականացման հարցը, ինչպես նաև ՄԿՈՒ-գործարար համագործակցության իրականացման հնարավորությունները։

21    14    18

Աշխատաժողովի երկրորդ մասում տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնման արարողություն։ Շնորհակալագրեր հանձնվեցին 2020թ. դեկտեմբերին ՄԿՈւԶԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված դասընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Լոռու մարզի ՄԿՈւ հաստատություններին, ինչպես նաև կառավարման խորհուրդների և ուսանողական խորհուրդների անդամ ուսանողներին։

Միջոցառումը եզրափակվեց Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներների ստեղծած «Հայկական ղողանջներ» հագուստների հավաքածուի ցուցադրությամբ։

26     24     13

Նորություններ

1AEE02FD-7D60-4D03-8BCC-E05B8DA84FAD
Սույն թվականի հոկտեմբերի
8-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց այց Հայաստանի Հանրապետության Հանրային Ռադիո,Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողների համար։

«Մեղվապահության և մեղվաբուծության» դասընթացներ ՄԿՈւ հաստատությունների ուսանողների և դասախոսների համար

received_542608173690261

«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ ս.թ. սեպտեմբերի 9-ից  24-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «Մեղվաբուծություն և Մեղվապահություն» վերնագրով դասընթացների շարք,

«ԲԻԶՆԵՍ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ «ՄԿՈՒ-ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

B9C1B00B-6D42-40F0-9292-C6C0B97E46E6

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 22-ին, կազմակերպեց այց պաղպաղակի արտադրության գործարան,