«ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ» ՄՈԴՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Capture11

«Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի նախաձեռնությամբ գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկվել է միջին մասնագիտական կրթության խրախուսմանը նվիրված միջոցառումների շարք, որը նպատակ է հետապնդում մուլտիպլիկացնել և տարածել ԲԿԳ հիմնադրամի կողմից մշակված ուսուցողական և մասնագիտական մոդելների/մոդուլների կիրառումը դպրոցներում և ՄԿՈւ հաստատություններում, հնարավորություն ընձեռել մարզերի ու Երևանի ուսանողներին մասնագիտական երկխոսության և հետագա համագործակցության զարգացմանը։

Capture4     Capture2     Capture6

Բերդի բազմագործառութային պետական քոլեջի և Երևանի հումանիտար պետական քոլեջի «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները «Ծանոթություն պատմամշակութային զբոսաշրջության զարգացման որոշ մասնագիտությունների հիմունքներին» մոդելի/մոդուլի իրականացման շրջանակում կատարեցին ճանաչողական, ուսուցողական այց Հաղարծին, Լոռի բերդ պատմամշակութային արգելոց, Օձունի տաճար, Սանահին մշակութային վայրեր։ Կազմակերպվեց ՄԿՈւ միջոցառում Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանողների և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների համար։  Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողները այցելեցին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գետնափոր-թանգարան, որը հայտնի է «Լևոնի քարանձավ» անվանումով։ Նրանք ծանոթացան պատմամշակութային  զբոսաշրջության  զարգացման համար անհրաժեշտ  մասնագիտությունների և արհեստների հիմունքներին։

Համագործակցությունը  ՄԿՈւ հաստատությունների միջև ոգևորիչ էր, ինչպես նաև արդյունավետ ու օգտակար, քանզի կատարվեց լավագույն փորձի փոխանակում ու պատմամշակութային արժեքավոր տեղեկությունների հավաքագրում։ Միջոցառման արդյունքում ուսանողները ձեռք բերեցին  մասնագիտական գիտելիքներ, կարողություններ զբոսաշրջության մասնագիտության ոլորտում։

Capture13      Capture      Capture3

Նորություններ

«Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի եզրարափակիչ փուլ

CAN01616

Հայտնի է «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների անունները:

 

CAN01613

 

Կայացել է «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը

Կայացել է Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը: Մրցութային մասնագիտություններն են՝ մեխատրոնիկա, վեբ տեխնոլոգիաներ, ՏՏ ցանցային համակարգի կառավարում, ոսկերչություն, խոհարարություն և նորաձևության տեխնոլոգի: Մրցույթի ազգային փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Ներկայացվում են «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցների անունները ըստ հմտությունների.

ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ

IMG_2033

 

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց վարպետաց դաս «Կարա Սիլվեր» արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների մասնագիտացված սրահ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության ուսանողների համար։