«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵՐԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՔՈԼԵՋՈՒՄ

FB_IMG_1622550411683

«Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամը շարունակում է իրականացնել միջին մասնագիտական կրթության խրախուսման միջոցառումների շարքը։

2021թ․-ի մայիսի 31-ին, «Բիզնես և կրթություն գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի աջակցությամբ գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Բաց դռների օր» մասնագիտական կողմնորոշման միջոցառում Բերդի պետական բազմագործառութային քոլեջում։

Բերդի պետական բազմագործառութային քոլեջը իր դռներն էր բացել Բերդի թիվ 1, Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների, կրթօջախների տնօրենների և ուսուցիչների, ինչպես նաև ծնողների առջև։

received_744223289580577    FB_IMG_1622550310648    3

Հյուրընկալված աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները շրջայց կատարեցին քոլեջի մասնագիտական լսարաններում, ծանոթացան քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին՝ տեղում հետևելով ուսանողների կողմից կատարվող մասնագիտական գործնական աշխատանքներին։

Ուսանողները շնորհանդեսի միջոցով հյուրերին ներկայացրեցին քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները, ինչպես նաև քոլեջում սովորելու առավելությունները։

Միջոցառման ավարտին կազմակերպվեց հյուրասիրություն՝ խոհարարության բաժնի ուսանողների մասնակցությամբ։

Մասնագիտական կողմնորոշման և ՄԿՈՒ խրախուսման միջոցառումները նախատեսվում են իրականացնել նաև Տավուշի մարզի 16 գյուղական համայնքների դպրոցների աշակերտների և ծնողների համար։

received_348217990260699    5    received_1004071520399865

 

Նորություններ

«Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի եզրարափակիչ փուլ

CAN01616

Հայտնի է «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների անունները:

 

CAN01613

 

Կայացել է «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը

Կայացել է Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը: Մրցութային մասնագիտություններն են՝ մեխատրոնիկա, վեբ տեխնոլոգիաներ, ՏՏ ցանցային համակարգի կառավարում, ոսկերչություն, խոհարարություն և նորաձևության տեխնոլոգի: Մրցույթի ազգային փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Ներկայացվում են «Հայաստանի հմտություններ 2021» ազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցների անունները ըստ հմտությունների.

ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ

IMG_2033

 

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց վարպետաց դաս «Կարա Սիլվեր» արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների մասնագիտացված սրահ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության ուսանողների համար։