ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆ

2

«Բիզնես և կրթություն  գործընկերություն» հիմնադրամի (Business and Education Partnership Foundation) նախագահ Մարինե Ժամկոչյանի և Լեհաստանում «Հայկական հիմնադրամի» («Fundacja Ormiańska»)   նախագահ Մառտա Ակսենտովիչ ֊Բոհոսեվիչի համատեղ ջանքերի շնորհիվ 2021թ. հուլիսի 19-31-֊ը կազմակերպվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և ծանր վիրավորում ստացած ընտանիքի անդամներ ունեցող 11-15 տարեկան 20 դեռահասների (Շիրակի և Կոտայքի մարզերից) այցը Լեհաստան: Խմբում ընդգրկվել էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանողների, շրջանավարտների, դասախոսների ընտանիքների դեռահասներ։

Այցի նպատակն էր. նշված ընտանիքներին պատերազմի հասցրած  կորստի անողոք ու դաժան ցավը մեղմելու և հոգեբանական աջակցություն ցուցաբերելը և նրանց երեխաների հանգիստը Լեհաստանում կազմակերպելը:

Նախաձեռնությանն աջակցեցին Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Մալգոժատա Գոշևսկան (Małgorzata Gosiewska), Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը, Լեհաստանի հայկական համայնքը և ազգությամբ լեհ այն անձիք, ովքեր անտարբեր չգտնվեցին հայ մանուկների համար իրականացված նախաձեռնությանը։

Մտահղացումն ի հայտ էր եկել պատերազմից հետո, իսկ գործընթացը սկսվել էր դեռևս 2020թ. նոյեմբերից, որն ի վերջո իրականացվեց ս.թ. հուլիսին:

13    1    4.1

Երեխաների այցը Հայաստանից իրականացվեց Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության կողմից հատուկ հատկացված ռազմական ինքնաթիռով։ Օդանավակայանում երեխաներին ճանապարհեց Հայաստանում Լեհաստանի դեսպան     Պավել Չեպլակը և «Բիզնես և կրթություն  գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը։ Ինքնաթիռը վայրէջք կատարեց Մալբորգի ռազմական օդակայանում, որտեղ հայկական խմբին դիմավորեց Լեհաստանի պառլամենտի փոխնախագահ տիկին Մալգոժատա Գոշեվսկան, Լեհաստանի հայկական հիմնադրամի նախագահ՝ տիկին  Մառտա Ակսենտովիչ ֊Բոհոսեվիչը, նույն հիմնադրամի հիմնադիր՝ պարոն Մաչեյ Բոհոսեվիչը և համակարգող Զոֆիյա Բոհոսեվիչը։

Երեխաներն այցելել են մի շարք պատմամշակույթային, ժամանցային և սպորտային վայրեր, ունեցել են բազմաթիվ հանդիպումներ: Նրանց համար կազմակերպվել է ծովափնյա հանգիստ, ինչպես նաև՝ մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ, մրցույթներ, խաղեր, արշավներ:

6    4.2

Խմբի շրջագայությունը սկսվել է Էլբլոնգ քաղաքից, այնուհետև՝ Գդանսկ, Մալբորգ, Գդինիա, մայրաքաղաք Վարշավա, Լեգիոնովո, Միկոշևո, Չեստոհովա և Կրակով։

Այցելությունները շարունակվել են նաև Լեհաստանի Հանրապետության Սեյմ, որտեղ խմբին հանդիսավոր արարողությամբ դիմավորել է Սեյմի փոխնախագահ տիկին Մալգոժատա Գոշեվսկան։ Նա ողջունել է երեխաներին, ցուցադրել իր աշխատասենյակը և խորհրդակցությունների սենյակում երեխաներին հանձնել է նվերներ:

Նորություններ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՐՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ «ՀԱՄԵՂ, ԱՌՈՂՋ, ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՍՆՈՒՆԴ»

 D62DF249-AA89-4DE3-95F8-9DD75FE24BE1 

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը։ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2021թ.» ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼ

Մեկնարկում է «Հայաստանի Հմտություններ» մրցույթի նախնական փուլը՝

մանրամասները  հայտարարություններ բաժնում:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆ

2

«Բիզնես և կրթություն  գործընկերություն» հիմնադրամի (Business and Education Partnership Foundation) նախագահ Մարինե Ժամկոչյանի և Լեհաստանում «Հայկական հիմնադրամի» («Fundacja Ormiańska»)   նախագահ Մառտա Ակսենտովիչ ֊Բոհոսեվիչի համատեղ ջանքերի շնորհիվ 2021թ. հուլիսի 19-31-֊ը կազմակերպվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և ծանր վիրավորում ստացած ընտանիքի անդամներ ունեցող 11-15 տարեկան 20 դեռահասների (Շիրակի և Կոտայքի մարզերից) այցը Լեհաստան: