«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ», «ՄԿՈՒ – ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

11

Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը, «Բիզնես և Կրթություն» Ասոցիացիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ս.թ մայիսի 11-ին իրականացրեցին գերմանական հաջողված փորձի վրա հիմնված «Աշակերտական/Ուսանողական Ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում», «Մասնագիտական կողմնորոշում», «ՄԿՈՒ – մասնավոր հատված համագործակցություն» խորագրով համաժողովը:

Համաժողովին ներկայացվեցին կրթական հաստատությունների փորձը «Աշակերտական/Ուսանողական Ընկերության» հիմնադրման և տեղայնացման մեջ, ՄԿՈւ հաստատությունների և մասնավոր հատվածի համագործակցությունը՝ գերմանական «Դպրոց-Տնտեսություն» ձևաչափով 2021 – 2022 թվականներին իրականացրած մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները և այլն:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

08    05    04

Համաժողովի նպատակն էր.

  1. Ներկայացնել Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի գործունեությունը՝ ամփոփելով ծրագրի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող «Աշակերտական/Ուսանողական Ընկերություններ» գերմանական մոդելի հաջողված փորձի ներդրման արդյունքները, սոցիալական երկխոսությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները՝ որպես ՄԿՈւ կրթության հիմնարար և առաջնային քայլ:«Աշակերտական/Ուսանողական Ընկերությունների» ուսանողները կրթության ընթացքում և կրթական հաստատություններում ձեռք են բերում փորձառություն՝ ապահով, բայց միևնույն ժամանակ՝ իրական պայմաններում:
  1. Ներկայացնել ծրագրի գործունեության մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ մասնագիտական կողմնորոշումը, կրթական հաստատությունների և տնեսության/մասնավոր հատվածի համագործակցությունը, որը նպաստում է ոչ միայն աշխատաշուկայի կարիքների և պահանջների բավարարմանը, այլև՝ որակյալ կադրերի պատրաստմանը:

06      26     29

Նորություններ

«ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԸ»

06 (1)

 2022թ. մայիսի 19-ին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ համատեղ, գերմանական «ՄԿՈՒ- համագործակցություն ՀարավայինԿովկասում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Կարողությունների զարգացում, նախագծերի մշակման և ձևավորման փորձը» խորագրով

«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ», «ՄԿՈՒ – ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

11

Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը, «Բիզնես և Կրթություն» Ասոցիացիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ս.թ մայիսի 11-ին իրականացրեցին գերմանական հաջողված փորձի վրա հիմնված «Աշակերտական/Ուսանողական Ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում», «Մասնագիտական կողմնորոշում», «ՄԿՈՒ – մասնավոր հատված համագործակցություն» խորագրով համաժողովը:

ԶԵԿՈՒՅՑ

Հրապարակվել է ԵԿՀ-ԱՄԿ  կարիերայի զարգացման աջակցման ազգային համակարգի զեկույցը: