Ձեռնարկներ

2015 թ-ին ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի կողմից հրատարակված ձեռնարկներ

 

Ուղեցույցում ներկայացված են ՄԿՈՒ ոլորտում կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչների ներդրման և դրանց համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված առանցքային հարցերի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող մանրամասներ: ՈՒղեցույցը կարող է օգտակար լինել ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների, ինչպես նաև արդյունքներին միտված մասնագիտական կրթության կազմակերպման և իրականացման հարցերով:

 

Ձեռնարկի նպատակն է՝ ուսանողին տալ անհրաժեշտ գիտելիքներ ջերմային էլեկտրական կայանների կառուցվածքի, դրա աշխատանքի սկզբունքի, տեխնոլոգիական պրոցեսների, տեխնիկատնտեսական ցուցանիշների, անվտանգ շահագործման ու տեխնիկական անվտանգության պահանջների վերաբերյալ:

 

Տրակտորն ինքնագնաց քարշիչ մեքենա է, որը նախատեսված է ինքնուրույն կամ այլ մեքենաների և սարքավորումների հետ ագրեգատավորված գյուղատնտեսական, ճանապարհային, հողային, շինարարական, փոխադրական և այլ օժանդակ աշխատանքներ կատարելու համար:

 

Սույն ձեռնարկը բովանդակում է կրթության ոլորտը կարգավորող իրավական այն ակտերը, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական համակարգի հետ և տեղ չեն գտել հեղինակի՝ 2014 թվականին թվագրված համանման ժողովածուի մեջ:

 

Դարբին-դրոշմող

Առաջին մաս

Ուսումնական ձեռնարկի առաջին մասում նկարագրված է կռման էության և օգտագործման շրջանակների մասին: Տրված է ընդհանուր տեղեկություններ այրման, մետաղների տաքացման և նրանց մշակումը ճնշման մասին: Ինչպես նաև տրված է հիմնական տեղեկություններ դարբնոցային արտադրամասում մշակվող մետաղների և նրանց հատկությունների մասին: Նկարագրված է դարբնոցային արտադրասում օգտագործվող տաքացնող սարքերի կոնստրուկցիաները և նրանց աշխատանքը:

 

Ուսումնական ձեռնարկում նկարագրված են տրակտորների ընդհանուր կառուցվածքը և հիմնական մասերի նշանակությունը: Շարադրված են բուսաբուծությունում կատարվող մեքենայացված աշխատանքների օպերացիոն տեխնոլոգիաները, ներկայացվող ագրոտեխնիկական պահանջները, տեղեկություններ՝ մեքենաներն աշխատանքի նախապատրաստման ու աշխատանքային օրգանների կարգավորման վերաբերյալ:

 

Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Մի կողմից այն աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ, իսկ մյուս կողմից՝ մեղուն՝ որպես գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և բամբակենու բերքատվությունն ու սերմնակալումը:

 

Ձեռնարկը նախատեսված է արվեստի և երաժշտական քոլեջներում երգեցողության բաժնի դասավանդողների համար: Նպատակն է` ուսանողին ցույց տալ այն ճիշտ ուղին, որով նա պետք է հասնի կատարողական բարձր որակի:

 

Ձեռնարկը ներառում է հետևյալ մոդուլները՝ «Տրամաբանական հանրահաշվի և ինֆորմացիայի հաղորդման հիմունքները», «Իմպուլսային տեխնիկա», «Անտենաները կապի բնագավառում», «Տեխնիկական էլեկտրադինամիկայի և ռադիոալիքների տարածման հիմունքներ»։

 

Ձեռնարկը կազմված է երկու մասնագիտական մոդուլներից` «Օժանդակ և լրացուցիչ ծառայությունները հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» և «Կոնֆլիկտների, փոփոխությունների, սթրեսների կառավարումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում»:

 

Սույն ձեռնարկը ներառում է ժամանակակից «Գորգագործ» մասնագիտությանն առնչվող հետևյալ կարևոր թեմաները՝ «Գորգագործության պատմություն», «Գորգագործական հորինվածքի սկզբունքներ և տեխնիկական նկար», «Սարքավորումներ, գործիքներ և նյութեր», «Գորգի հենքի պատրաստում», «Գորգի գործում»:

 

Սույն ձեռնարկը ներառում է ժամանակակից դերձակ-մոդելավորող մասնագիտությանն առնչվող չորս թեմաներ`«Մեքենայական և ձեռքի կարատեսակներ կատարելու հմտություններ», «Հագուստի մասնիկների մշակման հմտություններ», «Կնոջ կիսաշրջազգեստ» և «Կնոջ տաբատ»` կազմված ուսումնական ծրագրին համապատասխան։

 

Ձեռնարկում նկարագրված են Հայաստանի Հանրապետությունում մշակվող պտղահատապտղային կուլտուրաների հողի նախապատրաստումը, նոր այգիների հիմնադրումը, ինչպես նաև երիտասարդ ու պտղաբերող այգիների խնամքի եղանակները (տնկում, էտ, ոռոգում, պարարտացում, պայքար վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ և այլն):

 

Ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթական հաստատությունների 1705 «Ավտոմոբիլային տրասնպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության ուսանողների համար:

2014 թ-ին ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի կողմից հրատարակված ձեռնարկներ

Տրանսպորտը, հանդիսանալով կարևորագույն ռազմավարական ոլորտ-
ներից մեկը, առանձնահատուկ տեղ և դեր ունի Հայաստանի տնտեսության
զարգացման գործում: Այդ իսկ պատճառով տրանսպորտի համակարգում
իրականացվել են և շարունակվում են ընթանալ լայնածավալ բարեփոխում-
ներ՝ ուղղված հայրենական ապրանքների մրցունակության բարձրացմանը՝
տրանսպորտային ծախսերի նվազեցման հաշվին, միջպետական տարան-
ցիկ բեռնաշրջանառության փոխադրումների ավելացմանը, երկրի պաշտ-
պանունակության և տնտեսական աճի ապահովմանը:

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է 2915 «Գազամատակարար-
ման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագոր-
ծում» միջին մասնագիտական կրթության «Տեխնիկ» որակավորում
ստացող ուսանողների համար:

Գծագրությունն իր ծրագրային բովանդակությամբ և ուսուցման մեթո-
դիկայով զգալիորեն տարբերվում է հարակից դասընթացներից:
Գծագրության դասերի շարքում գերիշխում են գործնական պարապ-
մունքները: Տեսական գիտելիքները մատուցվում են ակնարկային դասա-
խոսություններով:

Սույն ձեռնարկը ներառում է երեք գլուխներ ՝ «Կնոջ վերնաշապիկ և բլուզ»,
«Կնոջ շրջազգեստ» և «Մանկական թեթև հագուստ», որոնք առնչվում են
ժամանակակից դերձակ-մոդելավորող մասնագիտությանը: Դրանք կազմված
են ուսումնական ծրագրին համապատասխան։ Ձեռնարկը նախատեսված է
նախնական /արհեստագործական/ կրթական հաստատությունների ուսանող-
ների համար:

Յուրաքանչյուր երկրի տնտեսական համակարգում կարևորվում է մարքե-
թինգի և կառավարման կիրառումը՝ իր սկզբունքներով և մոտեցումներով:
Պետք է հասկանալ, թե հասարակության և կազմակերպությունների համար ինչ
է կառավարումը, ինչ է շուկան, ով է այնտեղ գործում, ով է ֆինանսավորում այն,
ինչպիսին են նրա պահանջները: Մարքեթինգի իմացությունը կօգնի մեզ ավելի
խելացի դրսևորել մեզ և´ իբրև սպառող, և´ իբրև արտադրող:

Հայաստանի հանրապետության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական համակարգի իրավական համակարգը ներկայացնող սույն ձեռնարկը ներառում է ոլորտին առնչվող իրավական գրեթե բոլոր ակտերը /ակտերը բերված են բովանդակությունում/: Իրավական ակտերի ժողովածուն նպատակ ունի համակարգում ընդգրկված գրեթե երեք հազարի հասնող աշխատակիցներին մեկ կազմի ներքո տրամադրելու ոլորտի վերաբերյալ թե՛ հիմնադիր, թե՛ կրթության կառավարման պետական լիազոր մարմնի և թե՛ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման և գործադիր մարմինների իրավունքներն ու պարտականությունները, այլ մանրամասներ:

Ուսումնական ձեռնարկում տրված են՝

• ընդհանուր դրույթներ ճանապարհային երթևեկության (ՃԵ) և ուղևորատար
ավտոմոբիլային փոխադրումների (ՈՒԱՓ) մասին,
• մեթոդական ցուցումներ ՈՒԱՓ լաբորատոր աշխատանքների կատարման,
• վարորդների աշխատանքի և հանգստի կազմակերպման գրաֆովերլուծա-
կան եղանակը,
• ավտոբուսների աշխատանքի չվացուցակի կազմման եղանակը,
• կոնկրետ երթուղում ուղևորափոխադրումների մակարդակը բարձրացնելու
նպատակով ուսումնասիրվել է ուղևորափոխադրումների առկա վիճակը, ուսում-
նասիրությունների հիման վրա ընտրվել է երթուղում աշխատելու համար շարժա-
կազմի օպտիմալ տարբերակը,
• ուղևորափոխադրումները կազմակերպելու, կառավարելու և իրականացնե-
լու նպատակով անհրաժեշտ խնդիրները լուծելու համար բերվել են հիմնական
բանաձևերը, լուծվել են տիպային խնդիրներ և առաջադրվել խնդիրներ ինքնու-
րույն լուծելու համար:

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2906 «Տանիքագործական աշխատանքների իրականացում» մասնագիտացման սովորողների կողմից՝ ՏՔԳ 3-12-010 «Փականագործական աշխատանքներ» մոդուլի յուրացման հիմքն ապահովելու համար:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ֆի-
զիկական կուլտուրան երիտասարդ մասնագետների պատրաստման
կարևորագույն միջոց է, ինչի շնորհիվ ներդաշնակորեն զուգակցվում են
համապատասխան մասնագիտական որակավորման կարողություններն
ու հմտությունները և ֆիզիկական պատրաստվածությունը:

Տվյալ ուսումնական ձեռնարկի նպատակն է՝ սովորողներին ընձեռել կառավարման մեթոդների, գործառույթների, տեխնոլոգիաների մասին տեսական գիտելիքներ և դրանց կիրառման գործնական հմտություններ:

«Ջեռուցման կաթսաներ» ուսումնական ձեռնարկը նախատեսված է
2915 «Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխ-
նիկական շահագործում» նախնական մասնագիտական կրթության (ար-
հեստագործական) «Գազային սարքավորումների շահագործման և նո-
րոգման փականագործ» որակավորում ստացող սովորողների համար:

Ուսումնական ձեռնարկը բաղկացած է 2 մա-
սից. առաջին մասը ներառում է «Կենցաղային գազային սարքավորում-
ներ» բաժինը, իսկ երկրորդ մասը` «Կոմունալ-կենցաղային կազմակեր-
պությունների և արդյունաբերական ձեռնարկությունների գազասարքա-
վորումներ» բաժինը:

Գործնական դասընթացների կազմակերպման ձեռնարկներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության 2010 թ. մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության շրջանակում, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են հետևյալ ուսումնական ձեռնարկները և ուղեցույցները.

Ուղեցույցում ներկայացված են ՄԿՈՒ ոլորտում կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչների ներդրման և դրանց համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված առանցքային հարցերի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող մանրամասներ: ՈՒղեցույցը կարող է օգտակար լինել ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների, ինչպես նաև արդյունքներին միտված մասնագիտական կրթության կազմակերպման և իրականացման հարցերով:

 «Հայոց լեզվի գործնական վարժություններ» ուսումնական         ձեռնարկը ներառում է ժամանակակից հայոց լեզվի   դասընթացին առնչվող առաջադրանքներ` հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցաշարեր` ուսումնական ծրագրին համապատասխան: Ձեռնարկում ընդգրկված են այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորինս ապահովում են ուսանողի անհրաժեշտ գիտելիքների գործնական իրացումը: Վարժությունների բովանդակային հիմքը   ծրագրային դասագրքերն են:Ձեռնարկում ընդգրկված են նաև հարակից այլ նյութեր` հիմնականում ծանուցիչ նպատակով:

«ՈՒղևորատար ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպում և կառավարում» ձեռնարկը ընդգրկում է ժամանակակից ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիայի, կազմակերպման և կառավարման հարցերը: Ձեռնարկում հատուկ ուշադրության են արժանացել ուղևորահոսքերի ուսումնասիրության, շարժակազմի տեսակի և տիպի ընտրության հարցերը, ավտոմոբիլային տրանսպորտի դերն ուղևորատար փոխադրումների զարգացման բնագավառում, վարորդների և ավտոբուսների աշխատանքային ռեժիմը, վարորդների հանգստի կազմակերպման գրաֆիկով վերլուծական եղանակը, երթևեկության չվացուցակի կազմման և ավտոմատացման խնդիրները: Լուսաբանվել են կարգավարական կառավարման և ուղևորների սպասարկման որակի բարձրացմանն առնչվող հարցերը:

Ձեռնարկից կարող են օգտվել ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ կազմակերպող ղեկավարները, մասնագետները, բուհերի ուսանողները:

«Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա. կազմակերպում և կառավարում» ձեռնարկը ՄԿՈՒ համակարգի սովորողների համար նախատեսված խնդիրների ժողովածուն հայերեն լեզվով գրված առաջին խնդրագիրքն է: Ձեռնարկն ընդգրկում է տրանսպորտային միջոցների բեռնատարության օգտագործմանը, ավտոտրանսպորտային կազմակերպության աշխատանքի հիմնական ցուցանիշներին, շարժակազմի երթևեկության կազմակերպմանն ու բեռնափոխադրումների տեխնոլոգիային, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացմանը և պահեստային օպերացիաներին վերաբերող խնդիրներ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն» ուսումնական ձեռնարկում ներկայացված են ճանապարհային երթևեկություն համակարգի վարորդ, ավտոմոբիլ, ճանապարհ, միջավայր բաղադրամասերը, ճանապարհային ոստիկանության գործառույթներն ու խնդիրները, ավտոմոբիլի ակտիվ, պասսիվ, հետվթարային ու էկոլոգիական անվտանգությունը լուսաբանող հարցերը, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու նրանց վերլուծության եղանակները, ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ կանխատեսումներ և գլոբար տվյալներ:

Ձեռնարկը նախատեսված է «Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոմոբիլային տրանսպորտում» մասնագիտությամբ սովորողների համար:

«Էլեկտրական սարքավորումների մոնտաժում և նորոգում» ուսումնական ձեռնարկը պարունակում է նյութեր, որոնք վերաբերում են էլեկտրական սարքավորումների մոնտաժման և վերանորոգման ընդհանուր պահանջներին և տեխնիկական կանոնագրերին: Ձեռնարկում ներկայացվել է էլեկտրամոնտաժային աշխատանքների կատարման հիմնական առանձնահատկությունները, փաստաթղթային ձևակերպումները: Սույն ձեռնարկում տեղ են հատկացվել նաև հաղորդալարերի, մալուխների, օդային գծերի և հաղորդաձողերի, մոնտաժման, միացման, ճյուղավորման միացումների տեսակները և կատարման տեխնոլոգիաները: Մեջ են բերվել տեղեկատվական տվյալներ` աղյուսակների ձևով:

«Փականագործ-սանտեխնիկա» ձեռնարկը ներառում է սանիտարարտեխնիկական նյութերի, սարքերի ու սարքավորումների, փականագործական աշխատանքների, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և օդափոխման համակարգերի, վերանորոգման հիմնական դրույթները: Սույն ձեռնարկը կարող է օգտակար լինել շինարարական մասնագիտություն ստացող ուսանողների, շինարարության բնագավառի աշխատողների, ինչպես նաև ինքնուս սովորողների համար:

«Էլեկտրական մեքենաներ և տրանսֆորմատորներ» ձեռնարկում տրված են ընդհանուր տեղեկություններ էլեկտրական մեքենաների մասին, ինչպես նաև ներկայացվել են տրանսֆորմատորների և ասինխրոն մեքենաների նշանակությունը, դասակարգումը, կառուցվածքային առանձնահատկությունները, աշխատանքային ռեժիմները, բնութագրերը, շարժիչների թողարկման և արագության կարգավորման եղանակները: ՈՒսումնական ձեռնարկը էլեկտրատեխնիկական, էներգետիկական և հարակից մասնագիտություններն ուսումնառող ուսանողների, ինչպես նաև այդ համակարգի մասնագետների համար:

«Սալիկապատման և երեսապատման աշխատանքներ» ձեռնարկում շարադրված են սալիկապատման-երեսապատման աշխատանքների տեխնոլոգիաները, տեղեկություններ են տրված ժամանակակից կերամիկական սալիկների, սալիկապատման աշխատանքներում կիրառվող նյութերի և գործիքների մասին: Յուրաքանչյուր բաժնի վերջում տեղադրված հարցերը, ինչպես նաև գծագրերը և հավելվածային բաժինը կօգնեն նյութի հիմնական յուրացմանը:

«Մեքենայական աշխատանքների կազմակերպումը ֆերմերային տնտեսություններում»ուսումնական ձեռնարկում շարադրված են գյուղատնտեսության արդի վիճակը Հայաստանում, լեռնային երկրագործության պայմաններում ֆերմերային տնտեսությունների կազմավորման և զարգացման հնարավորությունները, գիտականորեն հիմնավորված նոր տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման անհրաժեշտությունը: Մանրամասն շարադրված են լեռնալանջերի յուրացման, բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության հիմնական տեխնոլոգիական մեքենայական գործընթացները, տեխնիկական միջոցների ընդունման և ձեռք բերման եղանակները:Գիրքը կարող է օգտակար լինել ֆերմերների և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մասնագետների համար:

«Ապահովագրության հիմունքներ» ձեռնարկը ընդգրկում է ապահովագրության հիմնարար սկզբունքները, ապահովագրության իրավական, գործնական և կիրառական հիմնական հարցերը: Ձեռնարկը նախատեսված է ՄԿՈՒ համակարգի ուսանողների, ապահովագրական ընկերությունների մասնագետների, վերապատրաստում անցնող ունկնդիրների, ինչպես նաև ապահովագրության վերաբերյալ գիտելիքներ ստանալ ցանկացողների համար:

«Կրթական համակարգն արտասահմանյան առաջավոր երկրներում» ձեռնարկից կարող են օգտվել ՄԿՈՒ համակարգի ուսանողները, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակը:

2009 թ. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են մի շարք դասագրքեր, առարկայական և ուսումնածրագրային մշակումներ, տեսական և գործնական դասընթացների կազմակերպման ձեռնարկներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

2009թ. հատարակվել է Եղիշե Մելիքսեթյանի հեղինակած «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնարկը, որը բաղկացած է ընդհանուր մասնագիտական տեղեկություններ պարունակող առաջաբանից, բազմակողմանի և նեղ մասնագիտական տեղեկություններ պարունակող տասներկու գլխից, երեք հավելվածից և գրականության ցանկից: «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնարկն ամենայն  մանրամասնությամբ ներկայացնում է Հայաստանում ոսկերչության դերն ու նշանակությունը, սկսած վաղնջական ժամանակներից, տարածաշրջանին բնորոշ մետաղները և դրանց հատկությունները, ինչպես նաև սխեմաների և ցուցանմուշների տեսքով ներկայացնում է զարդերի պատրաստման ընթացքն ու առանձնահատկությունները: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ձեռնարկը հրատարակել և անվճար հատկացրել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական այն հաստատություններին, որտեղ տվյալ կրթական ծրագրով իրականացվում է դասավանդում:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը 2009թ. ընթացքում հրատարակել և անվճար համապատասխան ուսումնական հաստատությունների է հանձնել Գագիկ Երիցյանի հեղինակած «Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա, կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը: Հեղինակը ներկայացնում է ինչպես բեռնագիտության տեսական հիմունքները, տնտեսության ու տրանսպորտի փոխազդեցությունը, բեռնատար ավտոմոբիլի և ավտոտրանսպորտային ձեռնարկության հիմնական տեխնիկաշահագործական ցուցանիշները, երթուղիների հաշվարկի մեթոդները, այնպես էլ շարժակազմի երթևեկության կազմակերպման, բեռնարկղային, փաթեթային փոխադրումների, տրանսպորտա-պահեստային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների, փոխադրումների կառավարման հետ կապված հարցեր: «Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա, կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը կարող եք ներբեռնել նաև այստեղ:

Ի թիվս այլ հրատարակությունների, 2009թ.-ին ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից պատվիրվել և տպագրվել է «Էկոլոգիական դաստիարակության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար: Ինչպես մյուս, այնպես էլ սույն ձեռնարկը տպագրվել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից և անվճար բաժանվել է ուսումնական հաստատություններին’ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների քաղաքականության համատեքստում: Էկոլոգիական դաստիարակության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը կարող եք ներբեռնել նաև այստեղ:

UXECUYC NKAR

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2012թ. հրատարակված  ուսումնական   ձեռնարկներ

  

  

համալիրներում

ճյուղերի

/խառատ/

 

Նորություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23316729_539968643003075_8744022161590351188_n

Օրերս Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի անձնակազմի գծով տեղակալ Սերգեյ Սմոլնիկովը և գլխավոր տեխնոլոգ Օլեգ Ստարենկին այցելեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ մասնավոր հատվածի համագործակցությամբ մասնագիտական կրթության զարգացմանն աջակցելու նպատակով։

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50 ԱՄՅԱԿԸ

4

Օրերս Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ քոլեջի դասախոսների համերգը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՔՈԼԵՋՈՒՄ

новый коллаж

Օրերս Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում տեղի ունեցավ Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառում-ցերեկույթ: