Վերապատրաստումներ

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2020թ. իրականացված դասընթացներ

2020 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ հեռավար վերապատրաստումները.

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2019թ. իրականացված դասընթացներ

2019 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ հեռավար վերապատրաստումները.

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2018թ. իրականացված դասընթացներ

2018 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2017թ. իրականացված դասընթացներ

2017 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2016թ. իրականացված դասընթացներ

2016 թվականի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2015թ. իրականացված դասընթացներ

 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2014թ. իրականացված դասընթացներ

2014 թվականին  Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

2013թ. առաջին կիսամյակում կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման դասընթացներ

ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ 2013թ. ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից շարունակվում է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Առաջին կիսամյակում արդեն իսկ վերապատրաստվել են՝ 1089 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ, 60 տնօրեն և փոխտնօրեն, կառավարման խորհուրդների 60 անդամներ, ինչպես նաև  պետական կրթական չափորոշիչների  նախագծեր մշակող 25 փորձագետներ:

2012 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման դասընթացներ

Կարևորելով անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող մարդկային ռեսուրսի դերը ՄԿՈՒ համակարգում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքի համար, ՄԿՈՒԶԱԿ-ը 2012թ. շարունակել է համակարգում զբաղված կամ դրա հետ ուղղակի առնչություն ունեցող մասնագետների տարբեր խմբերի համար իրականացվող վերապատրաստումները:

Վերապատրաստումներն իրականացվել են նախապես կազմված և հաստատված ծրագրերին և ժամանակացույցին համապատասխան: Վերապատրաստման ծրագրերը կազմելիս հաշվի է առնվել.

–       տվյալ խմբի նախորդ վերապատրաստման թեմատիկան և ներառված հարցերի վերաբերյալ խմբի անդամների կարծիքները,

–       ուսումնական հաստատություններում անցկացված մշտադիտարկումների ընթացքում բացահայտված խնդիրները,

–       նախորդ վերապատրաստումներից հետո ուսումնական հաստատություններից ստացված առաջարկությունները,

–       ԿԳ նախարարության առաջարկությունները վերապատրաստման ծրագրերում պարտադիր ներառման ենթակա հարցերի վերաբերյալ:

2011 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Կազմակերպվել և անց են կացվել հետևյալ վերապատրաստման դասընթացները.

  • 158 ՄԿՈՒ տնօրենների և տնօրենների տեղակալների, մեթոդիստների դասընթացներ՝ 10 խմբերի միջոցով:
  • ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստում 2 փուլով: Առաջին փուլի ընթացքում վերապատրաստվել են 84 ուսումնական հաստատության 1028 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ՝ նախատեսված 1000-ի փոխարեն, իսկ երկրորդ փուլում, որը համատեղվել է մասնագիտական չափորոշիչների, մոդուլային ուսումնական ծրագրերի և պլանների  ներդրման գործընթացի մշտադիտարկման և խորհրդատվության միջոցով՝ 1125 մասնակից։
  • պետական կրթական չափորոշիչների նախագծեր մշակող 54 փորձագետների դասընթացներ՝ նախատեսված 30-ի փոխարեն,
  • ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր մշակող 30 փորձագետների դասընթաց,
  • 12 տարածաշրջանային քոլեջների կառավարման խորհուրդների 128 անդամների վերապատրաստում (նախատեսված 100-ի փոխարեն), այդ թվում՝ 1-օրյա վերապատրաստում՝ 6 տարածաշրջանային քոլեջների համար,
  • ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների 20 վերապատրաստողների (մոնիտորինգ և խորհրդատվություն իրականացնող) դասընթաց (8 ժամ տևողությամբ). իրականացվել է ըստ անհրաժեշտության, ֆինանսական միջոցներ չեն ներդվել,
  • ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող 30 անձանց դասընթաց (փոխուսուցման եղանակով)՝ 3 փուլով:

2010 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

  • ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ և ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

2010 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է վերապատրաստման երկրորդ փուլը, ընդ որում այս փուլի վերապատրաստումը համատեղվել է մշտադիտարկման հետ:

2010 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստվել են ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 86 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոդուլային ուսուցում իրականացնող 1204 տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ, դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ:

  • «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

2010 թ. ապրիլին Երևանում իրականացվել է նախնական և միջին մասնագիտական թվով 93 ուսումնական հաստատությունների 183 տնօրենների և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալների վերապատրաստում:

Ապրիլի 14-ից հունիսի 12-ը ընկած ժամանակահատվածում 90 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թվով 1340 դասախոս, արտադրական ուսուցման վարպետ մասնակցել են “Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը” թեմայով վերապատրաստման 36-ժամյա վերապատրաստման դասընթացին: Որպես վերապատրաստողներ ներգրավված են եղել ինչպես ՄԿՈՒԶԱԿ-ի աշխատակազմի, այնպես էլ Կրթության ազգային ինստիտուտի, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

———————————————————————————————–

2009 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

  • «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ  ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2009 թ-ի ապրիլի 6-10-ը ԿԱԻ-ում իրականացվեց ԿԱԻ  «ՄԿՈՒԶԱԿ»  հիմնարկի աշխատակիցների և անկախ փորձագետների` վերապատրաստման դասընթացը: Դասընթացը անցկացնում էր ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Սահրադյանը:

«Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը» թեմայով վերապատրաստման նպատակն էր պատրաստել փորձագետներ, որոնք հետագայում իրականացրեցին ՀՀ տարածաշրջանային 12 բազմագործառութային և 7 այլ քոլեջների թվով 545 դասախոսի, արտադրական ուսուցման վարպետի, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման դասընթացներ: 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 06.05.2009թ. N 417-Ա/Ք հրամանի հաստատվեց չափորոշիչներ մշակող 100 փորձագետների աշխատանքային խմբերի կազմերը: 2009 թ.-ի մայիսի 25-ից հունիսի 2-ը ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ մշակողների վերապատրաստման 36-ժամյա դասընթացներ: 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 27.03.2009թ N 21-08-08/296 հանձնարարականի 2009թ մայիսի 25-ին ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացվել է ոլորտային հանձնաժողովների վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստվեց 13 ոլորտային հանձնաժողովների թվով 86 անդամ: Վերապատրաստումները ընթացան ս/թ-ի մայիսի 25-ից մինչև հունիսի 22-ը: Դասընթացին մասնակից 86 ունկնդիրները բաժանվել էին 4 խմբի, յուրաքանչյուր խմբի համար նախատեսված էր 6 օր, օրեկան 6 ժամ տևողությամբ: 

————————————————————————————————

2008 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

«ՄԿՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ»  ԹԵՄԱՅՈՎ

2008թ հունիս ամսին տեղի է ունեցել «ՄԿՈՒ ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության մոնիտորինգի համակարգը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի 11 աշխատակիցները, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: 

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԵՎ  ՄԿՈՒԶԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից մշակված և ԿԱԻ ղեկավարության կողմից հաստատված ծրագրով վերապատրաստվել են պետական կրթական չափորոշիչներ մշակող 50 փորձագետներ: Նույն ծրագրով վերապատրաստվել են նաև ՄԿՈՒԶԱԿ-ի 11 աշխատակիցներ:  

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»  ԱՌԱՐԿԱՅԻ ԳԾՈՎ

2008 թ. օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 29-ը տեղի ունեցան «Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագրի  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական համակազմի վերապատրաստում» միջոցառման շրջանակներում «Մասնագիտական մանկավարժություն» առարկայի գծով 90 ժամյա վերապատրաստման դասընթացներ հանրապետության 22 նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որին մասնակցում էին շուրջ 25 ուսումնական հաստատության թվով 488 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ: 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2008 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցավ 20 նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման 90 ժամյա դասընթաց, որին  մասնակցեց 11 տնօրեն և 15 փոխտնօրեն: 

Նորություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1 IMG_5585 - Copy

«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» (ԲԿԳ) հիմնադրամի կողմից գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկվել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման միջոցառումների շարք՝ «Բաց դռների ամիս» խորագրով ՀՀ մի շարք մարզերում։

GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

IMG_0773

2021թ. մարտի 26-ին տեղի ունեցավ ՄԿՈւ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթի քննարկումը շահառուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ինչպես ոլորտում քաղաքականության մշակման համար պատասխանատու իրավասու պետական մարմինները, այնպես էլ՝ ՄԿՈՒ հաստատություններն ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպությունները։

Գործարար կանանց և ՄԿՈՒ հաստատությունների համագործակցության դերը մասնագետների պատրաստման գործում

31 received_523719278592872 (2)

2021թ. փետրվարի 26-ին  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հրավիրեց աշխատաժողով՝ ՄԿՈւ հաստատությունների կին տնօրենների և կին գործարարների մասնակցությամբ՝ սննդի, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, շինարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սպասարկման/ծառայությունների ոլորտներից: