Մասնագիտական ուսումնական հաստատություններ

Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Ոչ պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
Արհեստագործական կրթության համակարգում սահմանվում է արհեստագործական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` արհեստագործական ուսումնարան:
Միջին մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` քոլեջ:
Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիազորված պետական մարմիններին որոշում է կառավարությունը:
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են`

  • ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.
  • արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.
  • ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
  • բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
  • սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.
  • ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

Նորություններ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 2019

3

Այս տարի ևս ավարտվեց «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» ամենամյա երիտասարդական-մշակութային ծրագիրը, որը կայացավ Իսպանիայի Թագավորությունում՝ Բարսելոնայում, ս/թ դեկտեմբերի 1-6-ը:

Ուսուցողական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

78318158_649191278946657_5331462583788503040_n

2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում կայացավ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի

Հունարենի Հանրապետական Օլիմպիադա

14

Ս. թ. նոյեմբերի 23-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվահասարակագիտական Համալսարանում Երևանի «Պոնտի» հունական համայնքի ու հունարենի և հունական մշակույթի կենտրոնի համագործակցությամբ տեղի ունեցավ Նոր հունարենի Հանրապետական Օլիմպիադա, որտեղ առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել