Մեր մասին

Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ մինչև 2008թ. չկար մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցության և որակի երաշխավորման` պետության կողմից հովանավորվող որևէ ծառայություն։ Ցանկացած երկրում, հատկապես եթե այն գտնվում է բարեփոխումների ճանապարհին, պարտադիր է ՄԿՈՒ համակարգին աջակցող կառույցի առկայությունը: Սա կարևոր խնդիր էր նաև Հայաստանի համար, որը որդեգրել է կրթության բնագավառում եվրոպական ինտեգրման ուղին, որի համար որակի ապահովման հարցն դարձել է առանցքային: Մյուս կողմից, բարեփոխումների իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ՄԿՈՒ համակարգի հետագա գործունեության բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից հատկապես կարևորվում է համակարգի բոլոր շահառուների (ուղղակի և անուղղակի) ու շահագրգիռ կողմերի ակտիվ և արդյունավետ ընդգրկվածությունն բարեփոխումների գործընթացում: Այստեղից էլ բխում էր նման մասնակցությունը քաջալերող և ապահովող կառույցի ստեղծման անհրաժեշտությունը: Այդ կառույցը պետք է ստանձներ և ՀՀ կրթության և գիտության նախարարության քաղաքական ղեկավարման ներքո և բոլոր շահագրգիռ կողմերի անմիջական մասնակցությամբ իրականացներ ներկայիս փուլի ՄԿՈՒ բարեփոխումների, իսկ հետագայում՝ այդ համակարգի բնականոն ու արդյունավետ գործունեության գիտահետազոտական, մեթոդաբանական, տեղեկատվական, փորձագիտական, կազմակերպական ու գործառնական ապահովումը: Ուստի 2008թ. ստեղծվեց «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկը (ՄԿՈՒԶԱԿ)` որպես Հայաստանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին մեթոդական աջակցության և ծառայությունների մատուցման կառույց:

Նորություններ

«ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ՝ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ»

35303774_2219898241361380_45255232879329280_o

«ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և  ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև՝ համագործակցության ուղիները քննարկելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱ

33814934_1879914605400702_852878211749511168_o

2018թ. մայիսի 21-25-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը՝ «Ֆրանսիայում աշխատանքի վրա հիմնված ուսուցման տարատեսակների (վարպետային ուսուցում ու աշկերտություն) և գործող կառուցակարգերի բացահայտում» ուսուցողական այցով, մեկնել էր Ֆրանսիայի Լիոն քաղաք: 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

Valga

Հայ-հունական քոլեջի և Էստոնիայի Հանրապետության Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոնի համագործակցության շրջանակներում այս տարի ևս 5 ուսանող՝ 2 դասախոսի ուղեկցությամբ մասնագիտական պրակտիկան անցկացրեցին Էստոնիայի Հանրապետությունում: