Գործունեություն

ՄԿՈՒԶԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. ՄԿՈՒԶԱԿ-ի գործունեության հիմնական նպատակներն  են`

  1. նպաստել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման, այդ թվում` մեծահասակների ուսումնառության (այսուհետ` ՄԿՈՒ) համակարգի բարեփոխումներին, զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը.
  2. աջակցել  հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, մրցունակության և սոցիալական համախմբվածության ապահովմանը.
  3. օժանդակել բոլորի համար ողջ կյանքի ընթացքում հաջողության հասնելու հնարավորությունների ընձեռմանը` հենվելով սովորողների և ունկնդիրների անհատական կարողությունների և տնտեսության ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման վրա.
  4. նպաստել Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, միջազգային ինտեգրմանը, շնորհվող որակավորումների և վկայականների միջազգային ճանաչմանը:

2. ՄԿՈՒԶԱԿ-ի խնդիրներն են`

  1. աջակցել ՄԿՈՒ արդյունավետ քաղաքականության և ռազմավարության մշակմանն ու իրականացմանը,
  2. նպաստել ՄԿՈՒ բնագավառում իրական սոցիալական գործընկերության հաստատմանը և դրա արդյունավետ գործարկմանը,
  3. աջակցել Որակավորումների եվրոպական շրջանակի հետ համադրելի` Որակավորումների ազգային շրջանակի ներդրմանը Հայաստանի Հանրապետությունում,
  4. նպաստել Հայաստանի Հանրապետությունում «Ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» սկզբունքի ներդրմանն ու լայն տարածմանը,
  5. աջակցել ՄԿՈՒ համակարգի կողմից շնորհվող որակավորումների և ուսուցանվող մասնագիտությունների համապատասխանությանն աշխատաշուկայում առկա զբաղմունքներին, կրթության բովանդակության համապատասխանեցմանը աշխատաշուկայի ներկայիս պահանջներին և ապագա զարգացումներին,
  6. նպաստել ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների գնահատմանն ու ճանաչմանը,
  7. աջակցել պետական կրթական չափորոշիչների, դասագրքերի, առարկայական ծրագրերի, ուսումնածրագրային, մեթոդական և այլ կրթական ռեսուրսների մշակմանը,
  8. ապահովել ՄԿՈՒ դասավանդողների/վերապատրաստողների և ղեկավարների կարողությունների բարելավումը վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման դասընթացների կազմակերպման ու իրականացման միջոցով, նպաստել ՄԿՈՒ համակարգի մարդկային ռեսուրսների զարգացմանը` կրթության և ուսուցման նկատմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար,
  9. աջակցել ՄԿՈՒ կրթության և ուսուցման որակի` միասնական չափանիշների վրա հիմնված գնահատման համակարգի մշակմանը, ներդրմանն ու գործունեությանը, տարբեր հաստատությունների և կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի ապահովմանը,
  10. նպաստել երիտասարդների ու մեծահասակների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգի արդյունավետ գործունեությանը,
  11. աջակցել ՄԿՈՒ համակարգի կառավարման, ուսումնական հաստատությունների ղեկավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման ու դասավանդման արդյունավետության բարձրացմանը,
  12. աջակցել ՄԿՈՒ համակարգի ֆինանսական ու նյութական ապահովմանը` համապատասխան մեխանիզմների մշակման և լրացուցիչ միջոցների հայթայթման միջոցով, ինչպես նաև նպաստել հատկացվող ֆինանսական ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանն ու օգտագործմանը,
  13. ապահովել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ՄԿՈՒ համակարգերի վերաբերյալ արդիական, հավաստի ու ամբողջական տեղեկատվության կուտակումը, համակարգումն ու վերլուծությունը, համապատասխան տեղեկատվությունների տարածումը երկրի ներսում և դրանից դուրս` Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման նպատակով,
  14. նպաստել ՄԿՈՒ բնագավառում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը,
  15. ապահովել կապ և համագործակցություն բոլոր տիպի ուսումնական հաստատությունների և ՄԿՈՒ այլ իրականացնողների հետ, նպաստել դրանց ցանցավորմանը,
  16. նպաստել սոցիալական գործընկերության ձևավորմանը ՄԿՈՒ ոլորտում:

ՄԿՈՒԶԱԿ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3. ՄԿՈՒԶԱԿ-ն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

  1. աջակցություն ՄԿՈՒ ռազմավարության և քաղաքականության, ՄԿՈՒ համակարգի զարգացման միջնաժամկետ և հեռանկարային զարգացման ծրագրերի և գործողությունների պլանների մշակմանը, ՄԿՈՒ համակարգի վերլուծությունների կազմակերպում և իրականացում, մասնակցություն ՄԿՈՒ համակարգի ռացիոնալացման՝ ներառյալ դրանց ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, տեղաբաշխվածության և իրականացվող գործունեության վերանայման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.
  2. ՄԿՈՒ զարգացման հարցերով` ՀՀ պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների, սոցիալական գործընկերների (այդ թվում՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունների, մասնագիտական և այլ միավորումների, ուսումնական և գիտահետազոտական կազմակերպությունների), Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ կապերի հաստատում և համագործակցություն.
  3. ՄԿՈՒ համակարգի և աշխատաշուկայի ներկայացուցիչների միջև կապի ապահովում` նպաստելով ՄԿՈՒ զարգացման ծրագրերում աշխատաշուկայի միտումների ու կարիքների հաշվառմանը, արտադրության ներկայացուցիչներին ՄԿՈՒ դասավանդման գործում ներգրավմանը, արտադրությունում ուսանողների փորձի ձեռքբերման հնարավորությունների ընդլայնմանը,
  4. աջակցություն որակավորումների եվրոպական շրջանակի հետ համադրելի՝ Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) ձևավորմանը, ներդրմանը և շարունակական արդիականացմանը,
  5. Հայաստանում «Ուսումնառություն ողջ կյանքի ընթացք» սկզբունքի և գաղափարախոսության տարածում, դրա համատեքստում ՄԿՈՒ համակարգի շարունակական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակում,
  6. մասնակցություն մասնագիտական (զբաղմունքների) և որակավորման (կրթական) չափորոշիչների ձևավորման քաղաքականության ու մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, որակավորման (կրթական) չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում և շարունակական արդիականացում,
  7. մասնակցություն ՄԿՈՒ իրականացման գործընթացի և դրա արդյունքների մոնիթորինգի, գնահատման և վկայագրման միասնական քաղաքականության մշակմանը և ներդրմանը,
  8. աջակցություն Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի գործունեությանը,
  9. մասնակցություն ՄԿՈՒ համակարգի և ուսումնական հաստատությունների կառավարման բարելավման, ֆինանսավորման օպտիմալացման և ուսումնական հաստատությունների աշխատանքի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,
  10. աջակցություն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների դասակարգիչների մշակմանը և պարբերական նորացմանը, մասնակցություն զբաղմունքների դասակարգիչների, բնութագրերի և զբաղվածության ոլորտին վերաբերող այլ փաստաթղթերի մշակմանն ու արդիականացմանը,
  11. մասնակցություն ուսումնառության արդյունքների գնահատման ու ճանաչման մասնագիտական հանձնախմբերի գործունեությանը, օժանդակություն ՄԿՈՒ ոլոտում նախընթաց կրթության ճանաչման աշխատանքներին,
  12. սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման, ինչպես նաև   համապատասխան չափորոշիչների պահպանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների, ժամանակակից մեթոդների ու գործիքների մշակում և պարբերական վերանայում,
  13. ՄԿՈՒ համակարգի ռեսուրսների (բազայի) հետագա բարելավման քաղաքականության, ուսումնական գործընթացը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերի, ընթացակարգերի, ուղեցույցների, ուսումնական, մեթոդական, տեղեկատվական գրականության և այլ նյութերի մշակում, դրանց հրատարակման աշխատանքների կազմակերպում,
  14. ՄԿՈՒ հարցերով մասնագիտական փորձագիտության և փորձաքննության, խորհրդատվության կազմակերպում և իրականացում,
  15. ՄԿՈՒ համակարգում գիտական և սոցիոլոգիական հետազոտությունների կազմակեպում, մշակում, ՄԿՈՒ բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրում և տեղայնացում,
  16. ՄԿՈՒ համակարգի դասավանդողների, աշխատակիցների և ղեկավարների մասնագիտական զարգացման միջոցառումների, վերապատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դասընթացների կազմակերպում և իրականացում,
  17. աջակցություն ՄԿՈՒ ոլորտում Որակի ապահովման համակարգի մշակմանը և շարունակական կատարելագործմանը,
  18. ՄԿՈՒ համակարգի արդյունավետության վերաբերյալ ներքին և արտաքին գնահատման չափանիշների,  չափորոշիչների և մեթոդաբանության մշակում,
  19. ՄԿՈՒ համակարգի մոնիթորինգի իրականացում և գնահատման համակարգի ներդրման աջակցություն,
  20. աջակցություն ՄԿՈՒ իրականացնողների և ծրագրերի հավատարմագրման գործընթացի բարելավմանն ուղղված քաղաքականության, չափորոշիչների և մեթոդների մշակմանը,
  21. ՄԿՈՒ իրականացնողների մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
  22. աջակցություն ՄԿՈՒ ոլորտում նորարարական և փորձարարական ծրագրերի մշակմանը և ներդրմանը, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
  23. աջակցություն ՄԿՈՒ հաստատություններում որակի կառավարման համակարգի, մասնագիտական կրթության և ուսուցման վկայագրման համակարգի, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի մշակմանը և ներդրմանը,
  24. որակավորումներ շնորհող հաստատությունների (կազմակերպությունների) գործունեության շարունակական մոնիթորինգի իրականացում և երաշխավորությունների տրամադրում,
  25. աջակցություն երիտասարդների ու մեծահասակների մասնագիտական կողմնորոշման ու խորհրդատվության, ողջ կյանքի ընթացքում կարիերայի զարգացման և մասնագիտական աճի ապահովման արդյունավետ համակարգի մշակմանը, դրա ներդրմանն ու գործարկմանը,
  26. ուսումնական գործընթացի իրականացման մեթոդական օժանդակության ապահովում,
  27. աջակցություն ՄԿՈՒ համակարգում տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների կիրառմանը, կառավարման տեղեկատվական համակարգի մշակմանը և ներդրմանը,
  28. ՄԿՈՒ համակարգի ֆինանսական և նյութական ռեսուրսների առավել արդյունավետ բաշխման ու օգտագործման, ինչպես նաև լրացուցիչ միջոցների ձևավորման մեխանիզմների մշակում, բյուջետային և այլ աղբյուրներից ստացվող միջոցների առավել նպատակային օգտագործման վերաբերյալ երաշխավորությունների տրամադրում,
  29. մասնագիտական կրթության համակարգին աջակցության ծրագրային առաջարկների մշակում, տեխնիկական և ֆինանսական աջակցության,  ֆինանսավորման այլ աղբյուրների (ներքին, արտաքին, սոցիալական գործընկերներ, մասնագետների պատրաստման պատվերներ) հայթայթում.
  30. Հայաստանի ՄԿՈՒ համակարգի միջազգային ինտեգրմանը, շնորհվող որակավորումների և վկայականների՝ արտերկրում ճանաչմանը նպաստող միջոցառումների իրականացում, արտասահմանյան և միջազգային համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցության իրականացում,
  31. արտասահմանյան համապատասխան հաստատությունների կողմից շնորհված մասնագիտական որակավորումների ճանաչման, կրեդիտների փոխանցման վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
  32. մասնակցություն ՄԿՈՒ բնագավառում իրականացվող ծրագրերի (այդ թվում՝ արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցության) պլանավորմանը, համակարգմանն ու մոնիթորինգին,
  33. աջակցություն ՄԿՈՒ ռազմավարության և քաղաքականության, ՄԿՈՒ համակարգի զարգացման միջնաժամկետ և հեռանկարային զարգացման ծրագրերի և գործողությունների պլանների մշակմանը, ՄԿՈՒ համակարգի վերլուծությունների կազմակերպում և իրականացում, մասնակցություն ՄԿՈՒ համակարգի ռացիոնալացման՝ ներառյալ դրանց ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, տեղաբաշխվածության և իրականացվող գործունեության վերանայման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.
  34. ՄԿՈՒ բնագավառում տեղեկատվական գործունեության իրականացում, ՄԿՈՒ բնագավառի տեղեկատվական հենքի (բազայի) ստեղծում,
  35. ՄԿՈՒ ոլորտի տարբեր բնույթի միջոցառումների (համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ և այլն) կազմակերպում:
  36. ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների ու զարգացման հարցերին նվիրված ամսագրի ձևավորման և հրատարակման  աշխատանքների կազմակերպում:

Նորություններ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՄԿՈՒԶԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջում տեղադրվել է «Էլեկտրոնային ուսուցման ներածություն» առցանց դասընթացը,

Աշխատաժողով. Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական կրթության բնագավառում

20842157_2132702246957058_6841620753821286508_n

2017թ. Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։

ՆԱՐՎԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋ

11

2017թ. հունիսի 28-ին Հայ-հունական քոլեջ այցելեց Նարվայի (Էստոնիայի Հանրապետություն) մասնագիտական ուսումնական կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի տնօրեն Ելենա Լոխմատովայի գլխավորությամբ: