ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ

GIZ_Logo

“Էլեկտրոնային ուսուցման ներածություն” առցանց դասընթացի նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ծանոթացնել էլ. ուսուցմանը: Այն կարող է նաև ուղեցույց հանդիսանալ աշխատանքային միջավայրում կիրառելու նպատակով: Անկախ նրանից, թե որտեղ եք աշխատում՝ նախարարությունում, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (ՄԿՈՒՀ), հասարակական կազմակերպությունում (ՀԿ) կամ ինքնազբաղ եք, էլ. ուսուցումը կնպաստի Ձեր մասնագիտական զարգացմանը:

Առցանց դասընթացը կենտրոնանում է էլ. ուսուցման լուծումների վրա, որոնք արդյունավետ կերպով կարող են կիրառվել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում (ՄԿՈՒ)՝ օգտագործելով առկա տեխնոլոգիական հնարավորությունները: Այն մշակված է ԳՄՀԸ-ի կողմից իրականացված eAST (էլ. ուսուցման կիրառման հմտությունների փոխանցում) Կենտրոնական Ասիայում և eLDI (էլ. ուսուցման զարգացում և իրականացում) Հարավ Կովկասյան տարածաշրջանում ծրագրերի մոդուլների հիման վրա:

Այն մատնանշում է ՄԿՈՒ ոլորտում կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման կարևորությունը և ներկայացնում է որոշ կրթական կազմակերպությունների կողմից էլ.ուսուցման իրականացման փորձը: Էլ. ուսուցման ներկայացված բաղադրիչները և քայլերը հնարավորություն կտան բավականաչափ տեղեկություն ստանալուն և կնպաստեն էլեկտրոնային ուսուցման գործընթաց սկսելու վերաբերյալ որոշումների կայացմանը:

Առցանց դասընթացը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:

“Էլեկտրոնային ուսուցման ներածություն” առցանց դասընթացին մասնակցությունն անվճար է: Այն կմեկնարկի յուրաքանչյուր ամսվա չորրորդ օրը: Մասնակցության համար Ձեզ անհրաժեշտ է գրանցվել հեռավար ուսուցման համակարգում, այնուհետև Ձեր էլ.փոստին կուղարկվի մասնակցության հրավեր:

Հարցերի դեպքում Դուք կարող եք դիմել տեխնիկական  աջակցության info@elearning.am էլ. հասցեով:

 

Նորություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՈՒՍՈՒՑՈՒՄ (ՄԿՈՒ) – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՛՛ ԹԵՄԱՅՈՎ

1

Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ) – համագործակցություն» Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագիրը Հայաստանում իր գործունեությունը իրականացնում է դեռևս 2017թ․-ից և գլխավոր նպատակն է

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:

«ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 2018 »

33

Ավարտվեց «Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2018» ամենամյա մշակութային-երիտասարդական ծրագիրը, որն այս տարի կայացավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ դեկտեմբերի 2-8-ը: