Աշխատակազմ

ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կենտրոնի տնօրեն
էլ.հասցե: tatevik.gasparyan.vet@gmail.com

Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը:

10 տարի աշխատել է Երևանի թիվ 140 դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի:

1993 թ-ից աշխատել է ՀՀ ԿԳ նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող:

1995-2005 թթ դասավանդել է Ֆինանսական ակադեմիայում, 2005 թ-ից առ այսօր՝ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում:

1996-ից մինչև 2011թ-ի դեկտեմբեր աշխատել է ՀՀ ԿԳ նախարարությունում` տարբեր պաշտոններում: 2009թ-ից զբաղեցրել է նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետի պաշտոնը:

2011 թ-ի դեկտեմբերից զբաղեցնում է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ միջազգային կառույցներում` ETF, UNDP, DFID, IREX և այլն, հանդես է եկել որպես նախարարության փորձագետ:

Հեղինակ է 15 գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկների, ուսումնական ծրագրերի և այլն:



ԱՇՈՏ ՍԱՀՐԱԴՅԱՆ
կենտրոնի տնօրենի տեղակալ
Էլ.հասցե: ashotsahradyan@mail.ru

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որակավորումը` տնտեսագետ: Աշխատել է Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջում. սկզբում որպես էկոնոմիկայի դասատու, ապա` տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքերի գծով, վերջին 17 տարիներին` տնօրեն :

2008թ.-ից առ այսօր Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ / տնօրենի տեղակալն է:

Փորձագիտական գործունեություն

2005թ. Միջին մասնագիտական կրթության «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտության համար մոդուլային ուսումնական պլան և ծրագրեր մշակող աշխատանքային խմբի ղեկավար :

2006թ. Միջին մասնագիտական կրթության «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտության վերլուծության աշխատանքային խմբի փորձագետ, խմբի ղեկավար :

2006թ. Միջին մասնագիտական կրթության «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության համար մոդուլային ուսումնական պլան և ծրագրեր մշակող աշխատանքային խմբի ղեկավար :

2008թ. «Արհեստագործական կրթություն ուսման թեթև և միջին դժվարություններ ունեցող երիտասարդների համար» փորձագիտական խմբի փորձագետն և ծրագրեր մշակող աշխատանքային խմբի ղեկավար:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՄԿՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆ

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԲԱԺԻՆ




:

Նորություններ

Worldskills մրցույթի մանրամասների ներկայացումը Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում

74687706_948958338816225_5525854719160877056_n

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում Worldskills
մրցույթի ազգային թիմի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը,

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

4af4c5f1738ab4e4c297739897b1a60e

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ

WS-1

Ս.թ. հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզում՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, տեղի ունեցավ «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողով։

Համաժողովը հրավիրվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամի (ԲԿՀ) հետ համատեղ գերմանական