Մուլտֆիլմերի մրցույթ ՄԿՈՒ ոլորտի խթանում/աջակցություն

Գերմանական «ՄԿՈՒ – Համագործակցություն» ծրագիրը և «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպում են ՄԿՈւ խթանմանն ուղղված մուլտֆիլմերի մրցույթ:

Մրցույթի կազմակերպման նպատակն է 14-ից 24 տարեկան տաղանդավոր աշակերտների, ուսանողների և երիտասարդների միջոցով խրախուսել և կարևորել միջին մասնագիտական կրթությունը:

Մրցույթին կարող են մասնակցել 14-24 տարեկան բոլոր ցանկացողները, ովքեր ստեղծարար (կրեատիվ) են և կարող են մուլտիպլիկացիոն/ անիմացիոն ֆիլմերի և գրաֆիկաների միջոցով ընդգծել ՄԿՈւ կարևորությունը:

 Հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից, որը բաղկացած է պրոֆեսիոնալ արվեստագետներից, փորձագետներից, ԿԳՆ, ՄԿՈՒ հաստատությունների և կազմակերպչի ներկայացուցիչներից: Ստորև բերված են մուլտիպլիկացիոն մրցույթի կանոնները.

ԸՆԴՀԱՆՈւՐ

Մրցույթի թեման է՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորությունը իմ կարծիքով/տեսակետից»:

Տրամադրված բոլոր նյութերը կարող են օգտագործվել սոցիալական ցանցերում, (յութուբ, բլոգ, ֆեյսբուք, թվիթեր և այլն) ըստ կազմակերպիչների հայեցողության:

Ներկայացված նյութերը կարող են նաև օգտագործվել կրթական և ուսումնական նպատակներով առանց մասնակցի հետագա համաձայնության:

Նյութերի տրամադրման վերջնաժամկետն է 31/05/2019թ., ժամը 18:00:

Մուլտիպլիկացիոն/ անիմացիոն ֆիլմերը և գրաֆիկները պետք է լինեն հենց մասնակցի աշխատանքը, այլ ոչ թե կրկնօրինակված: Այն չպետք է պարունակի որևէ երրորդ կողմի նյութեր և/կամ նյութեր, որոնք խախտում են որևէ հեղինակային իրավունք: Այն չպետք է պարունակի որևէ մերկության կամ սեռական հարաբերության բացահայտ բովանդակություն: Այն չպետք է պարունակի որևէ խեղաթյուրանք, վտանգավոր և ծաղրելի դիտողություններ և չպետք է զրպարտի  որևէ անձի կամ կազմակերպության:

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • Մրցույթին կարող են մասնակցել 14-24 տարեկան բոլոր ցանկացողները
  • Մրցույթը բաց է ոչ միայն անհատների, այլ նաև խմբերի համար
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկ կամ ավելի աշխատանք
  • Նյութերը կարող են ներկայացվել էլեկտրոնային և թվային ձևաչափով
  • Պետք է լինեն ստեղծագործական (կրեատիվ) և նորարական
  • Տեքստի կամ վերնագրերի առկայության դեպքում այն պետք է լինի հայերեն
  • Աշխատանքները կարող են ուղարկվել հետևյալ էլեկտրոնային փոստով՝ schooleconomy@mail.ru
  • Աշխատանքները կարող են ներկայացվել նաև՝ ք. Երևան,Աբովյան 34, գրասենյակ 8
  • Ներկայացվող նյութերը պետք է ներկայացվեն պատշաճ ձևով
  • Պարտադիր է ներկայացնել համաձայնության ձևաթուղթը (նյութերի հետագա օգտագործման համաձայնության), ինչպես նաև տարիքը հավաստող փաստաթղթի լուսապատճենը: ՄԿՈՒ հաստատությունների և դպրոցների մասնակիցները նշեն ուսումնական հաստատությունը:

Տեսանյութի տևողություն՝ 1-2 րոպե
Լեզու՝ հայերեն
Մասնակիցների առավելագույն տարիքը՝ 24 տարեկան
Այլ չափանիշներ՝ տեսանյութը պետք է լինի հետաքրքիր, ստեղծարար և օգտակար

Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ՄԿՈՒ հաստատություններում, ինչպես նաև կտեղադրվեն կազմակերպիչների  կայքում և սոցիալական էջերում:

Մրցույթի դրույթներ

  1. Կազմակերպիչները իրավունք են վերապահում օգտվել գովազդի կամ այլ նպատակների համար ներկայացված բոլոր աշխատանքներից, առանց հեղինակների համաձայնության և հատուկ վճարների:

Ներկայացված նյութերը վերադարձման ենթակա չեն լինելու:

Նորություններ

GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

IMG_0773

2021թ. մարտի 26-ին տեղի ունեցավ ՄԿՈւ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթի քննարկումը շահառուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ինչպես ոլորտում քաղաքականության մշակման համար պատասխանատու իրավասու պետական մարմինները, այնպես էլ՝ ՄԿՈՒ հաստատություններն ու սոցիալական գործընկեր մասնավոր կազմակերպությունները։

Գործարար կանանց և ՄԿՈՒ հաստատությունների համագործակցության դերը մասնագետների պատրաստման գործում

31 received_523719278592872 (2)

2021թ. փետրվարի 26-ին  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հրավիրեց աշխատաժողով՝ ՄԿՈւ հաստատությունների կին տնօրենների և կին գործարարների մասնակցությամբ՝ սննդի, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, շինարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սպասարկման/ծառայությունների ոլորտներից:

«ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ/ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՄԿՈւ-ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԴՊՐՈՑ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ) ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՐՏԱԱՀՐԱՎԵՐՆԵՐ »

20210212_124321

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2021թ. փետրվարի 12-13-ը Աղվերանում տեղի ունեցավ աշխատաժողով, որին հրավիրված էին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունների, «ՅՈՒՔՈՄ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» հեռահաղորդակցության և այլ ոլորտների ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ: