Մուլտֆիլմերի մրցույթ ՄԿՈՒ ոլորտի խթանում/աջակցություն

Գերմանական «ՄԿՈՒ – Համագործակցություն» ծրագիրը և «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպում են ՄԿՈւ խթանմանն ուղղված մուլտֆիլմերի մրցույթ:

Մրցույթի կազմակերպման նպատակն է 14-ից 24 տարեկան տաղանդավոր աշակերտների, ուսանողների և երիտասարդների միջոցով խրախուսել և կարևորել միջին մասնագիտական կրթությունը:

Մրցույթին կարող են մասնակցել 14-24 տարեկան բոլոր ցանկացողները, ովքեր ստեղծարար (կրեատիվ) են և կարող են մուլտիպլիկացիոն/ անիմացիոն ֆիլմերի և գրաֆիկաների միջոցով ընդգծել ՄԿՈւ կրթության կարևորությունը:

 Հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից, որը բաղկացած է պրոֆեսիոնալ արվեստագետներից, փորձագետներից, ԿԳՆ, ՄԿՈՒ հաստատությունների և կազմակերպչի ներկայացուցիչներից: Ստորև բերված են մուլտիպլիկացիոն մրցույթի կանոնները.

ԸՆԴՀԱՆՈւՐ

Մրցույթի թեման է՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորությունը իմ կարծիքով/տեսակետից»:

Տրամադրված բոլոր նյութերը կարող են օգտագործվել սոցիալական ցանցերում, (յութուբ, բլոգ, ֆեյսբուք, թվիթեր և այլն) ըստ կազմակերպիչների հայեցողության:

Ներկայացված նյութերը կարող են նաև օգտագործվել կրթական և ուսումնական նպատակներով առանց մասնակցի հետագա համաձայնության:

Նյութերի տրամադրման վերջնաժամկետն է 31/05/2019թ., ժամը 18:00:

Մուլտիպլիկացիոն/ անիմացիոն ֆիլմերը և գրաֆիկները պետք է լինեն հենց մասնակցի աշխատանքը, այլ ոչ թե կրկնօրինակված: Այն չպետք է պարունակի որևէ երրորդ կողմի նյութեր և/կամ նյութեր, որոնք խախտում են որևէ հեղինակային իրավունք: Այն չպետք է պարունակի որևէ մերկության կամ սեռական հարաբերության բացահայտ բովանդակություն: Այն չպետք է պարունակի որևէ խեղաթյուրանք, վտանգավոր և ծաղրելի դիտողություններ և չպետք է զրպարտի  որևէ անձի կամ կազմակերպության:

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • Մրցույթին կարող են մասնակցել 14-24 տարեկան բոլոր ցանկացողները
  • Մրցույթը բաց է ոչ միայն անհատների, այլ նաև խմբերի համար
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկ կամ ավելի աշխատանք
  • Նյութերը կարող են ներկայացվել էլեկտրոնային և թվային ձևաչափով
  • Պետք է լինեն ստեղծագործական (կրեատիվ) և նորարական
  • Տեքստի կամ վերնագրերի առկայության դեպքում այն պետք է լինի հայերեն
  • Աշխատանքները կարող են ուղարկվել հետևյալ էլեկտրոնային փոստով՝ schooleconomy@mail.ru
  • Աշխատանքները կարող են ներկայացվել նաև՝ ք. Երևան,Աբովյան 34, գրասենյակ 8
  • Ներկայացվող նյութերը պետք է ներկայացվեն պատշաճ ձևով
  • Պարտադիր է ներկայացնել համաձայնության ձևաթուղթը (նյութերի հետագա օգտագործման համաձայնության), ինչպես նաև տարիքը հավաստող փաստաթղթի լուսապատճենը: ՄԿՈՒ հաստատությունների և դպրոցների մասնակիցները նշեն ուսումնական հաստատությունը:

Տեսանյութի տևողություն՝ 1-2 րոպե
Լեզու՝ հայերեն
Մասնակիցների առավելագույն տարիքը՝ 24տարեկան
Այլ չափանիշներ՝ տեսանյութը պետք է լինի հետաքրքիր, ստեղծարար և օգտակար

Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ՄԿՈՒ հաստատություններում, ինչպես նաև կտեղադրվեն կազմակերպիչների  կայքում և սոցիալական էջերում:

Մրցույթի դրույթներ

  1. Կազմակերպիչները իրավունք են վերապահում օգտվել գովազդի կամ այլ նպատակների համար ներկայացված բոլոր աշխատանքներից, առանց հեղինակների համաձայնության և հատուկ վճարների:
  2. Ներկայացված նյութերը վերադարձման ենթակա չեն լինելու:

Նորություններ

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ուսանողներին հաղորդակից է դարձնում ազգային արժեքներին

70844689_2492964584117484_3769880051978338304_n

«Խոհարական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ կուրսղեկի, «Զբոսաշրջություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողների և դասախոսի ուղեկցությամբ այցելեցին Եղեգնաձորի Երկրագիտական թանգարան։

Աշխատաշուկա հասնելու կարճ ճանապարհը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հարցազրուցում նշել է, որ

Աշխարհի հմտություններ 2019

69264123_2262250187221042_5373413994679762944_n

Օգոստոսի 22-27-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացավ «Աշխարհի հմտություններ» միջազգային 45-րդ մրցույթը, որին մասնակցեցին 1354 երիտասարդ մասնագետներ 63 երկրներից 56 հմտություններով։