• arm eng
      • Գլխավոր
      • Մեր մասին
        • Գործունեություն
        • Աշխատակազմ
        • Մեր տվյալները
      • Նորություններ
      • Օրենսդրություն և նորմատիվ փաստաթղթեր
        • Oրենքներ
        • Հրամանագրեր
        • Որոշումներ
        • Հայեցակարգեր
        • Հրամաններ
      • Չափորոշիչներ և մոդուլային ծրագրեր
        • Նախնական մասնագիտական չափորոշիչներ
        • Միջին մասնագիտական չափորոշիչներ
        • Ուսումնական պլաններ և մոդուլային ծրագրեր
      • Ուսումնամեթոդական փաստաթղթեր և գրականություն
        • Ծրագրեր
        • Ձեռնարկներ
        • Դասագրքեր
        • Երաշխավորություններ
        • Միջազգային փաստաթղթեր
      • Վերապատրաստումներ
      • Մասնագիտական ուսումնական հաստատություններ
        • Արհեստագործական ուսումնարաններ
        • Քոլեջներ
      • Մեր գործընկերները
      • Պատկերադարան
      • Տեսադարան
      • Հաճախակի տրվող հարցեր
      • Կայքի քարտեզ
      • Հետադարձ կապ
      • Հայտարարություն
      • Հղումներ

    • Մեր մասին 
    •       Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ մինչև 2008թ. չկար մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցության և որակի երաշխավորման` պետության կողմից հովանավորվող որևէ ծառայություն։ Ցանկացած երկրում, հատկապես եթե այն գտնվում է բարեփոխումների ճանապարհին, պարտադիր է ՄԿՈՒ համակարգին աջակցող կառույցի առկայությունը: Սա կարևոր խնդիր էր նաև Հայաստանի համար, որը որդեգրել է կրթության բնագավառում եվրոպական ինտեգրման ուղին, որի համար որակի ապահովման հարցն դարձել է առանցքային: Մյուս կողմից, բարեփոխումների իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ՄԿՈՒ համակարգի հետագա գործունեության բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից հատկապես կարևորվում է համակարգի բոլոր շահառուների (ուղղակի և անուղղակի) ու շահագրգիռ կողմերի ակտիվ և արդյունավետ ընդգրկվածությունն բարեփոխումների գործընթացում: Այստեղից էլ բխում էր նման մասնակցությունը քաջալերող և ապահովող կառույցի ստեղծման անհրաժեշտությունը: Այդ կառույցը պետք է ստանձներ և ՀՀ կրթության և գիտության նախարարության քաղաքական ղեկավարման ներքո և բոլոր շահագրգիռ կողմերի անմիջական մասնակցությամբ իրականացներ ներկայիս փուլի ՄԿՈՒ բարեփոխումների, իսկ հետագայում՝ այդ համակարգի բնականոն ու արդյունավետ գործունեության գիտահետազոտական, մեթոդաբանական, տեղեկատվական, փորձագիտական, կազմակերպական ու գործառնական ապահովումը: Ուստի 2008թ. ստեղծվեց «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկը (ՄԿՈՒԶԱԿ)` որպես Հայաստանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին մեթոդական աջակցության և ծառայությունների մատուցման կառույց:


       PDF.gif   ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
      «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
      «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
      ՀԻՄՆԱՐԿԻ
           
      PDF.gif   ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
      ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՄԿՈՒԶԱԿ-Ի 2010Թ. ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
           
      PDF.gif   ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
      ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՄԿՈՒԶԱԿ-Ի 2009Թ. ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
       

      PDF.gif   ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
      ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՄԿՈՒԶԱԿ-Ի 2008Թ. ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    • Նորություններ  
    • 03-02-2012 Համագործակցությունն ամրապնդելու ակնկալիքով

      ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի 2012թ. գործողությունների ծրագրով նախատեսված է ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի հրատարակման աշխատանքներ: Ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի կարիքների, դրանց ուղղվածության և մշակման առաձնահատկությունների վերաբերյալ ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվում են հանդիպումներ ՀՀ տարածաշրջանային քոլեջներում:

    • 03-02-2012 Կրթական ծրագրերը կնպաստեն բարեկեցության բարձրացմանը

      Առաջնորդվելով մարդկային կապիտալի զարգացման հիմնարար սկզբունքով, որ բարեկեցության կարևոր գրավական են կրթության բարձր մակարդակն ու մասնագիտական որակավորումը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության և կրթական ծրագրի իրականացման ծրագրին, հաստատել կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի և արդյունքների ամփոփագրի ձևերը։

    • 29-12-2011 Արդեն ընթերցողի սեղանին է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ամսագրի երկրորդ թողարկումը

      Տարեվերջին արդեն ընթերցողի սեղանին էր «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ամսագրի երկրորդ թողարկումը, որն իր մեջ ամփոփում է երրորդ և չորրորդ համարները: Լինելով Եվրամիության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության պայմանագրով նախատեսված գործողություն՝ ամսագիրը կոչված է լուսաբանելու ոլորտի խնդիրները, կատարվող բարեփոխումները, ուրվագծվող հեռանկարները:


  •      
         
    Current Position
    Copyright © 2012 MKUZAK. Developed by flexap.am