
ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կենտրոնի տնօրեն
էլ.հասցե: tatevik.gasparyan.vet@gmail.com
Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը:
10 տարի աշխատել է Երևանի թիվ 140 դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի:
1993 թ-ից աշխատել է ՀՀ ԿԳ նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող:
1995-2005 թթ դասավանդել է Ֆինանսական ակադեմիայում, 2005 թ-ից առ այսօր՝ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում:
1996-ից մինչև 2011թ-ի դեկտեմբեր աշխատել է ՀՀ ԿԳ նախարարությունում` տարբեր պաշտոններում: 2009թ-ից զբաղեցրել է նախարարության Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետի պաշտոնը:
2011 թ-ի դեկտեմբերից զբաղեցնում է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
Աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ միջազգային կառույցներում` ETF, UNDP, DFID, IREX և այլն, հանդես է եկել որպես նախարարության փորձագետ:
Հեղինակ է 15 գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկների, ուսումնական ծրագրերի և այլն:
ԱՇՈՏ ՍԱՀՐԱԴՅԱՆ
կենտրոնի տնօրենի տեղակալ
Էլ.հասցե: a.sahradyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որակավորումը` տնտեսագետ:
Աշխատել է Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջում. սկզբում որպես էկոնոմիկայի դասատու, ապա` տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքերի գծով, վերջին 17 տարիներին` տնօրեն :
2008թ.-ից առ այսօր Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ / տնօրենի տեղակալն է:
Փորձագիտական գործունեություն
2005թ. Միջին մասնագիտական կրթության <<Հագուստի պատրաստման տեխնոլոգիա>> մասնագիտության համար մոդուլային ուսումնական պլան և ծրագրեր մշակող աշխատանքային խմբի ղեկավար :
2006թ. Միջին մասնագիտական կրթության <<Հագուստի պատրաստման տեխնոլոգիա>> մասնագիտության վերլուծության աշխատանքային խմբի փորձագետ, խմբի ղեկավար :
2006թ. Միջին մասնագիտական կրթության <<Հագուստի մոդելավորում և նախագծում>> մասնագիտության համար մոդուլային ուսումնական պլան և ծրագրեր մշակող աշխատանքային խմբի ղեկավար :
2008 թ. <<Արհեստագործական կրթություն ուսման թեթև և միջին դժվարություններ ունեցող երիտասարդների համար>> փորձագիտական խմբի փորձագետ
----------------------------------------------------------------------------------------------------
ԼԻԱՆԱ ՓԱՆՈՍՅԱՆ
Քարտուղար
Էլ.հասցե: info@mkuzak.am
Ավարտել է Երևանի Ն. Աճեմյանի անվան առևտրի և սպասարկման պետական քոլեջի "Հաշվապահական հաշվառում և աուդիտ" բաժինը:
Հաճախել է "FES HOUSE" կենտրոնի կազմակերպած «Համակարգչային օպերատություն» և «Անգլերեն լեզու» դասընթացներին:
Աշխատել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում որպես համակարգչային օպերատոր:
Աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես պատգամավորի օգնական:
---------------------------------------------------------------------------------------------------
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ՍԱՍՈՒՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Բաժնի վարիչ
Էլ.հասցե: Sasun.Hambardzumyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, զինվորական ծառայությունից հետո, ուսումը շարունակել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, ներկայումս ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի հայցորդ է:
Աշխատել է «Արմնույզ», «Արմենիա», «Կենտրոն» հեռուստաընկերությունների լրատվական ծառայություններում, ապա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում որպես գլխավոր մասնագետ: Համատեղության կարգով աշխատատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում: Հեղինակ է 10 գիտական հոդվածների և զեկուցումների:
Հասարակական գործունեություն
«Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահության անդամ «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» ՀԿ ներկայացացիչ.
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ շահառուների խորհրդի երրորդ կազմի անդամ, 2008-2009թթ.:
Վերապատրաստման դասընթացներ
«Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը», Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ հաստատություններ, 2010թ.:
«Քաղաքացիական ծառայության համակարգի մոնիտորինգ», ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, 2008թ.:
----------------------------------------------------------------------------------------------------

ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
բաժնի մասնագետ
Էլ.հասցե: Ani.Hambardzumyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն և հունարեն լեզուների բակալավրի բաժինը:
Ունի նույն համալսարանի UNESCO-ի «Կրթության կառավարման և պլանավորան ամբիոնի» մագիստրոսի կոչում:
Որպես մագիստրոսական թեզ ներկայացրել և պաշտպանել է «Մոնիթորինգը և գնահատումը որպես կրթության որակի բարելավման գործիք» աշխատանքը:
Մասնակցել է Հունաստանի Յանինա քաղաքում տեղի ունեցած «Հունարեն լեզվի և միջազգային համագործակցության» միջազգային երկամսյա ծրագրին:
Հիմնադրման օրվանից աշխատել է Թերթ.am լրատվական կայքում, որպես միջազգային և տարածաշրջանային լրատվության թարգմանիչ:
2010թ. գարնանը, որպես համավերապատրաստող մասնակցել է INWENT գերմանական կազմակերպության կողմից կազմակերպված ՄԿՈւ հաստատությունների տնօրենների և դասախոսների վերապատրաստման դասընթացներին:
Կրթության ոլորտի մի շարք հետզոտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:
----------------------------------------------------------------------------------------------------

ՌԻՏԱ ԽԱՉԻԿՅԱՆ
բաժնի մասնագետ
Էլ.հասցե: r.khachikyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը:
Այնուհետև աշխատել է որպես օտար լեզվի ուսուցչուհի, <<Դելովոյ Էքսպրես>> շաբաթաթերթում որպես պատասխանատու քարտուղար, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդում որպես կրթական ծրագրերի ղեկավար:
Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական ուսումնարանի կառավարման խորհրդի անդամ:
Մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով վերապատրաստվել է <<ՄԿՈՒ ոլորտում ծառայությունների գործունեության մոնիթորինգի համակարգը>> թեմայով, մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակման մեխանիզմները թեմայով, Եվրոպական Կրթական հիմնադրամի կողմից <<Սոցիալական գործընկերությունը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում>> ծրագրի շրջանակներում :
Որպես դասընթացավար մասնակցել է <<Երևանի Ն.Աճեմյանի անվան պետական առևտրի և սպասարկման քոլեջի>> կառավարման խորհրդի անդամների վերապատրաստմանը:
Ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԿՈւ ոլորտին առնչվող մի շարք սեմինարների:
Գործուղվել է Դանիա` <<Հայ մասնագետների ուսումնական այց` միջին մասնագիտական կրթության և սոցիալական գործընկերության հարցերի մասին>> ծրագրի շրջանակներում:
----------------------------------------------------------------------------------------------------
ԼԻԼԻԹ ՍՈՒՉՅԱՆ
Բաժնի մասնագետ
Էլ.հասցե: lilitsuchyan@mail.ru
Ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: 1998-2002թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
----------------------------------------------------------------------------------------------------
ՄԿՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆ
ԱՍՏՂԻԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
Բաժնի վարիչ
Էլ.հասցե: Astghik.Karakhanyan@mkuzak.am
Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտը` ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:
Նույն բուհում ավարտել է նաև Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզուների և Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունքի "Ֆինանսներ և վարկ" բաժինները: Սովորել է Հայաստանի Հանրապետության Կառավարման դպրոցում և ստացել պետական ծառայողի որակավորում:
Աշխատել է Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն ՀԿ-ում որպես ծրագրերի վերահսկողության պատասխանատու, «Ելք» հասարակական բարեփոխումների կենտրոնում որպես ծրագրի համակարգող:
Աշխատել է «Քաղաքում» ամսագրում և «Ռադիո Հայ» ռադիոկայանում որպես լրահոսի պատասխանատու և մշակութային լուրերի մեկնաբան:
----------------------------------------------------------------------------------------------------
ԶԱՔԱՐ ՍԱՖԱՐՅԱՆ
բաժնի մասնագետ
Էլ.հասցե: z.safaryan@mkuzak.am
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ինդուստրիալ-մանկավարժական ֆակուլտետը: Աշխատել է Թալինի պատանի տեխնիկների կայանում` որպես խմբակավար, Թալինի թիվ 2 միջնակարգ դպրոցում` որպես աշխատանքի ուսուցման ուսուցիչ:
Մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով մասնակցել է <<ՄԿՈՒ ոլորտում ծառայությունների գործունեության մոնիթորինգի համակարգը>>, <<Պետական կրթական չափոչոշիչների մշակման սկզբունքները>>, <<Ծրագրերի կառավարում և Տրամաբանական շրջանակի մոտեցում>>, <<Աշխատանքի անվտանգության հարցերով վերապատրաստողների դասընթաց>> թեմաներով վերապատրաստման դասընթացներին:
----------------------------------------------------------------------------------------------------
ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
բաժնի մասնագետ
Էլ.հասցե: g.manukyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքերեն բաժինը:
Աշխատել է Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտում որպես ավագ մեթոդիստ, ապա Հանրային ռադիոյի "Ալիքակալում" բաժնում որպես խմբագիր:
Հայ օգնության միության անդամ է:
Մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով մասնակցել է «ՄԿՈՒ ոլորտում ծառայությունների գործունեության մոնիթորինգի համակարգ», «Պետական կրթական չափորոշիչների մշակման սկզբունքները» թեմաներով վերապատրաստման դասընթացներին:
----------------------------------------------------------------------------------------------------
ԷԼԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
բաժնի մասնագետ
Էլ.հասցե: e.gevorgyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժինը: Աշխատել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունում' որպես անգլերեն լեզվի մասնագետ-թարգմանիչ, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում' որպես քարտուղար:
Մասնակցել է մի շարք վերապատրաստումների, այդ թվում' <<Դեղագործական տեխնոլոգիայի և արտադրության հիմունքներ>>, <<Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների զարգացում Էլեկտրոնային ուսուցման (e-Learning) ոլորտում>>, եղել է <<Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպում և իրականացում>> թեմայով վերապատրաստման դասընթացների վերապատրաստող դասախոս:
----------------------------------------------------------------------------------------------------
ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԲԱԺԻՆ
ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
բաժնի վարիչ
Էլ.հասցե: l.karakhanyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի <<Հաշվողական տեխնիկա>> ֆակուլտետը <<Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ>> մասնագիտությամբ, որակավորումը` ինժեներ-սիստեմոտեխնիկ:
Այնուհետև աշխատել է <<Ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի>> հանրապետական կոմիտեում (ՀԱՄԽ), որպես գործերի կառավարիչ, սոցապի գծով առաջատար մասնագետ: <<Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների>> համալսարանում որպես դեկանի տեղակալ և <<Ինֆորմատիկայի և ծրագրավորման>> ամբիոնի դասախոս:
<<Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական>> քոլեջի կառավարման խորհրդի անդամ է:
Ունի հրատարակված 10 գիտական հոդվածներ, որոնցից մեկը` գյուտի արտոնագիր: Պատրաստում է գիտական թեզ:
Մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով վերապատրաստվել է <<Գերմանական InWEnt- միջազգային կարողությունների կառուցման>> կազմակերպության <<Հեռավար ուսուցման ռազմավարության զարգացումը>> և <<Հեռավար ուսուցման միջոցների, մեթոդների և կառավարման ներկայացումը>> ծրագրի շրջանակներում, <<ՄԿՈՒ ոլորտում ծառայությունների գործունեության մոնիթորինգի համակարգը>> թեմայով, մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակման մեխանիզմները թեմայով, Եվրոպական Կրթական հիմնադրամի կողմից <<Սոցիալական գործընկերությունը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում>> ծրագրի շրջանակներում :
Որպես դասընթացավար մասնակցել է Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի, Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջի, Իջևանի պետական քոլեջի, Եղեգնաձորի պետական քոլեջի կառավարման խորհրդի անդամների վերապատրաստման դասընթացներին:
Ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԿՈւ ոլորտին առնչվող մի շարք սեմինարների:
Գործուղվել է Չեխիայի Հանրապետություն` <<Հայ մասնագետների ուսումնական այց` միջին մասնագիտական կրթության և սոցիալական գործընկերության հարցերի մասին>> ծրագրի շրջանակներում:
----------------------------------------------------------------------------------------------------
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
բաժնի մասնագետ
Էլ.հասցե: m.petrosyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի պետական համալսարանի <<Միջազգային հարաբերություններ>> ֆակուլտետը:
Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ:
Ներկայումս համատեղության կարգով աշխատում է նաև Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում` որպես <<Իրավունքի հիմունքներ>> առարկայի դասախոս:
Մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով մասնակցել է <<ՄԿՈՒ ոլորտում ծառայությունների գործունեության մոնիթորինգի համակարգը>>, <<Պետական կրթական չափոչոշիչների մշակման սկզբունքները>>, <<Էլեկտրոնային ուսուցման ռազմավարությունը և հեռավար ուսուցման միջոցները, գործիքները և կառավարումը>>, <<Ծրագրերի կառավարում և Տրամաբանական շրջանակի մոտեցում>> թեմաներով վերապատրաստման դասընթացներին:
Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև <<Գործատու-քոլեջ համագործակցություն>> Հարավկովկասյան աշխատաժողովին, ՄԿՈւ ոլորտին առնչվող մի շարք սեմինարների:
Որպես վերապատրաստող դասախոս վերապատրաստման դասընթացներ է իրականացրել <<Մասնագիտական մանկավարժություն>> և <<Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպում և իրականացում>> թեմաներով մի շարք նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների դասխոսների և արտադրական ուսուցման վարպետների համար:
----------------------------------------------------------------------------------------------------
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
բաժնի մասնագետ
Էլ.հասցե: g.mkrtchyan@mkuzak.am
Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Որակավորումը` աշխարհագրագետ, աշխարհագրության ուսուցիչ: 1983-85 թ.թ. աշխատել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում` որպես ասիստենտ, 1986-98 թ.թ.` ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտում, որպես գիտաշխատող, ապա 1998-99 թ.թ. ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում` որպես կրտսեր և առաջատար գիտաշխատող: Մասնակցել է մի շարք գիտաժողովների (Երևան, Մոսկվա, Կիև, Չեռնիգով, Վյատկա, Տալլին): 1983-86 թ.թ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայի ցերեկային ուսուցման բաժնում: 2003 թ.-ին Դոնի Ռոստովում (ՌԴ) պաշտպանել է << Հողերի էրոզիան Հայաստանի Հանրապետության տարածքում>> գիտական թեզը` ստանալով աշխարհագրական գիտությունների թեկնածուի կոչում:
Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի թիվ 72 և 164 հանրակրթական դպրոցներում: Հեղինակ է ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների և շուրջ մեկ տասնյակ դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների:
Մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով մասնակցել է <<ՄԿՈՒ ոլորտում ծառայությունների գործունեության մոնիթորինգի համակարգը>> և <<Պետական կրթական չափորոշիչների մշակման սկզբունքները>> թեմաներով վերապատրաստման դասընթացներին:
----------------------------------------------------------------------------------------------------
ԿԱՐՄԵՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Բաժնի մասնագետ
Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի բաժինը, որակավորումը` դեֆեկտոլոգ, օլիգոֆրենոմանկավարժ, լոգոպետ:
1989-1996թթ. «Արալեզ» մանկակական հոգեբանավերականգնողական կենտրոնում աշխատել է որպես հոգեբան և լոգոպեդ:
2000թ.-ից սկսած տարբեր դպրոցներում աշխատում է որպես լոգոպեդ: Այժմ համատեղության կարգով աշխատում է Երևանի թիվ 176 միջն. դպրոցում: