09-07-2010 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ վերապատրաստումները շարունակվում են
Հուլիսի 6-8-ը Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ` «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում իրականացվել է վերապատրաստում Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար:
ՄԿՈՒԶԱԿ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ իրականացվող վերապատրաստմանը մասնակցում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության յուրաքանչյուր ուսումնական հաստատության չորս դասախոս և արտադրական ուսուցման վարպետ: Եռօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցները գործնական պարապմունքների միջոցով ձեռք են բերում կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչների հիման վրա կազմված մոդուլային ուսումնական ծրագրերով աշխատելու հմտություններ:
ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում վերապատրաստված դասախոսները ձեռք բերած գիտելիքները, անհրաժեշտության դեպքում, պետք է փոխանցեն իրենց գործընկերներին` ինչպես կազմել ուսումնառության և դասավանդման նյութերը, ուսումնառության պլանները, ճշգրիտ և արդյունավետ կազմակերպել կարողության գնահատումը:
ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ևս 100 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ կվերապատրաստվի հուլիսի 12-14-ը: Վերապատրաստման դասընթացների մասնակիցներին տրվում են հավաստագրեր:
Հետ