27-08-2010 Պատրաստ ենք քննարկելու կառուցողական յուրաքանչյուր առաջարկ
Օգոստոսի 27-ին Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Ռ. Աբրահամյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Տ. Սահակյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Մ. Հակոբյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի ղեկավար կազմը և նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրենները: Նոր ուսումնական տարվանից ՀՀ-ում գործող նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունները դասավանդման գործընթացները կազմակերպելու են արդեն իսկ մշակված և հաստատված 61 կրթական պետական չափորոշիչներով և դրանց հենքի վրա կազմված մոդուլային ծրագրերով: 
ՄԿՈՒԶԱԿ-ը կարևորում է ուսումնական հաստատությունների կողմից չափորոշիչների վերաբերյալ բոլոր առաջարկներն ու նկատառումները: Աշխատանքային հանդիպման ընթացքում ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր` կապված չափորոշիչներում առկա որոշ անկատարությունների հետ:
«Մենք ակնկալում ենք գրավոր առաջարկներ: Չափորոշիչների և մոդուլային ծրագրերի վերաբերյալ ցանկացած նկատառում պատրաստ ենք քննարկելու և Ձեր կողմից բարձրացված խնդիրներին համապատասխան ընթացք տալու»,-իր խոսքում շեշտեց ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենը, ընդգծելով Կրթության և գիտության նախարարության կողմից ոլորտի նկատմաբ ցուցաբերվող ուշադրությունն ու յուրաքանչյուր խնդրին համապատասխան լուծում տալու կենտրոնի պատրաստակամությունը:
Հետ