29-12-2011 Կադրերի կատարելագործման դասընթաց
ՀՀ ԿԳՆ ԿԱԻ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում կազմակերպվեց ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Վերապատրաստումներին մասնակից 30 ներկայացուցիչների կազմում ընդգրկվել էին լիազոր մարմինների այն պաշտոնյաներն ու ծառայողները, որոնք անմիջական առնչություն ունեն ՄԿՈՒ համակարգի քաղաքականության իրականացման հետ։ ՀՀ ԿԳ նախարարության՝ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության, Լիցենզավորման վարչության, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության, Իրավաբանական վարչության և Կրթության պետական տեսչության ղեկավարներն ու մասնագետները, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ղեկավարն ու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի համապատասխան ստորաբաժնի պատասխանատուները։
Ներկայացվեցին ՄԿՈՒ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը, դրանց գործելու մեխանիզմները, իրականացման ուղիները: Յուրաքանչյուր ստորաբաժանում ներկայացրեց գործածության մեջ դրվող իրավական ակտերի դրույթները, գործառույթները, խնդիրները և կապը մյուս ստորաբաժանումների հետ: Ընդգծվեցին նաև ՄԿՈՒ ոլորտում ֆունկցիաների բաժանման և լիազորությունների փոխանցման մեխանիզմները:
Հետ