29-12-2011 Արդեն ընթերցողի սեղանին է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ամսագրի երկրորդ թողարկումը
Տարեվերջին արդեն ընթերցողի սեղանին էր «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ամսագրի երկրորդ թողարկումը, որն իր մեջ ամփոփում էր երրորդ և չորրորդ համարները: Լինելով Եվրամիության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության պայմանագրով նախատեսված գործողություն՝ ամսագիրը կոչված է լուսաբանելու ոլորտի խնդիրները, կատարվող բարեփոխումները, ուրվագծվող հեռանկարները:
Այս համարում տեղ են գտել հարցազրույցներ, միջազգային փորձը Միացյալ Թագավորությունում, Սինգապուրում: Մարզային խճանկարում լուսաբանվել են Շիրակի, Վայոց ձորի մարզերում գործող հաստատությունների խնդիրները, առօրյան:
Ամսագրի լրագրողները անդրադարձել են նաև ՄԿՈւ կրթություն ստացած մի քանի շրջանավարտների, որոնք արդեն աշխատաշուկայում գտել են իրենց տեղը:
Հանդեսի խորագրերում ներկայացված են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանն աջակցող Միջազգային գործընկերների, ոլորտի զարգացմանը միտված Սոցիալական գործընկերոջ դերն ու նշանակությունը, մանրամասներ կան մեր երկրում պահանջարկ վայելող մասնագիտությունների, ինչպես նաև ուսանողների հետաքրքրությունների շրջանակի վերաբերյալ: Ամսագրում հարցազրույցներ կան ՀՀ ԿԳ նախարարության ՆՄԿՈՒ վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանի, ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին» ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանի, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սահրադյանի, ինչպես նաև տարածաշրջանային ուսումնական հաստությունների տնօրենների հետ:
Հետ