• arm eng
      • Գլխավոր
      • Մեր մասին
        • Գործունեություն
        • Աշխատակազմ
        • Մեր տվյալները
      • Նորություններ
      • Օրենսդրություն և նորմատիվ փաստաթղթեր
        • Oրենքներ
        • Հրամանագրեր
        • Որոշումներ
        • Հայեցակարգեր
        • Հրամաններ
      • Չափորոշիչներ և մոդուլային ծրագրեր
        • Նախնական մասնագիտական չափորոշիչներ
        • Միջին մասնագիտական չափորոշիչներ
        • Ուսումնական պլաններ և մոդուլային ծրագրեր
      • Ուսումնամեթոդական փաստաթղթեր և գրականություն
        • Ծրագրեր
        • Ձեռնարկներ
        • Դասագրքեր
        • Երաշխավորություններ
        • Միջազգային փաստաթղթեր
      • Վերապատրաստումներ
      • Մասնագիտական ուսումնական հաստատություններ
        • Արհեստագործական ուսումնարաններ
        • Քոլեջներ
      • Մեր գործընկերները
      • Պատկերադարան
      • Տեսադարան
      • Հաճախակի տրվող հարցեր
      • Կայքի քարտեզ
      • Հետադարձ կապ
      • Հայտարարություն
      • Հղումներ

    • Նորություններ 
    • 21-02-2012 Տարածաշրջանում առաջին կենտրոնը

      ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի և մետաղի մշակման ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար գերմանական Bosch ընկերության աջակցությամբ:

      ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը և կարևորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության կազմակերպման գործընթացում, ընդգծել է, որ կրթական համակարգը նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների հագեցվածության խնդիր ունի: «Էլեկտրական սարքավորումների այս կենտրոնը Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջինն է, բայց հուսով ենք, որ վերջինը չի լինի: Այսպիսի կենտրոնների պահանջարկը մեծ է, քանի որ դրանք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ուսուցման կազմակերպմանը: Կենտրոնը զինված է գերժամանակակից տեխնիկայով, և եթե երիտասարդը սովորում է աշխատել այդ գործիքներով, նա անպայման իր տեղը կգտնի աշխատաշուկայում, ինչը շատ կարևոր է»,- նշել է նախարարն ու հավելել, որ նախատեսվում է կազմակերպել դասավանդող վարպետների վերապատրաստում:

      Նախարարը մասնավոր ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է շարունակել համագործակցությունը` ցանցը ընդլայնել և նման կենտրոններ ստեղծել նաև այլ ուսումնարաններում: Գերմանական  Bosch ընկերության ներկայացուցիչ Ն. Պրուիձեն գոհունակությամբ է խոսել ծրագրի մասին և նշել, որ սա տարածաշրջանում առաջին նման կենտրոնն է: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել սարքավորումների հնարավորություններին և նույնիսկ դրանցից մի քանիսը փորձարկել անձամբ:

      (ըստ  www.edu.am-ի)


      Հետ
    • Նորություններ  
    • 28-04-2012 Հայտնի է 2012թ. հրատարակվելիք ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ցանկը

      ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի 2012թ. գործողությունների ծրագրով նախատեսված է թվով 12 միավոր ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակում և հրատարակում: Ինչպես արդեն ներկայացվել էր ՄԿՈՒԶԱԿ-ի նախորդ հաղորդագրություններից  մեկում /03-02-2012 Համագործակցությունն ամրապնդելու ակնկալիքով/, ուսումնական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի կարիքների բացահայտման նպատակով հունվար-փետրվար ամիսներին կազմակերպվել են այցելություններ ՄԿՈՒ տարածաշրջանային քոլեջ-կենտրոններ:

    • 20-04-2012 2011թ. հրատարակված ՄԿՈՒ ուսումնական ձեռնարկների շնորհահանդես

      Ապրիլի 20-ին ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը կազմակերպել էր 2011թ. հրատարակված մասնագիտական կրթության և ուսուցման ուսումնական ձեռնարկների շնորհանդես:
      Միջոցառմանը ներկա էին ուսումնական ձեռնարկների հեղինակները, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի և էկոնոմիկայի նախարարությունների, սոցիալական գործընկերների, ՄԿՈՒ ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:

    • 12-04-2012 Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում

      Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնը ապրիլի 12-ին հյուրընկալել էր կրթական ոլորտի մի խումբ պատասխանատուների, դիվանագետների, ֆրանկոֆոնիայի երկրպագուների:<Կազա>շվեյցարական մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառումը կրում էր<Ֆրանկոֆոն երանգներ և համային վայելք առանց սահմանների> խորագիրը:


  •      
         
    Current Position
    Copyright © 2012 MKUZAK. Developed by flexap.am