ՄԿՈՒԶԱԿ-ի հիմնական խնդիրներից է աջակցել պետական կրթական չափորոշիչների, դասագրքերի, առարկայական ծրագրերի, ուսումնածրագրային, մեթոդական և այլ կրթական ռեսուրսների մշակմանը: Հիմնադրման օրվանից ՄԿՈՒԶԱԿ-ը, ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ միասին, մշակում և հրատարակում է նախնական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, ուսումնամեթոդական երաշխավորություններ, ուսումնական պլաններ և մոդուլային ծրագրեր, որոնք հանդես են գալիս որպես երաշխավորություն ուսումնական հաստատությունների համար, ինչպես նաև ուսումնասիրում է այլ երկրներում միջին մասնագիտական ոլորտում առկա փաստաթղթերը:
Կայքի այս բաժնում ներկայացված են.
- Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլաններին և մոդուլային ծրագրեր,
- Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկայական ծրագրերը և ուսուցման մեթոդական ուղեցույցներ,
- Ձեռնարկներ, որոնք նախատեված են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար,
- Դասագրքեր,
- Երաշխավորություններ,
- ՄԿՈՒ ոլորտում առկա միջազգային փաստաթղթերի բնօրինակ և հայերեն թարգմանած տարբերակներ: