2010 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
- ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ և ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
2010 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է վերապատրաստման երկրորդ փուլը, ընդ որում այս փուլի վերապատրաստումը համատեղվել է մշտադիտարկման հետ:
2010 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստվել են ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 86 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոդուլային ուսուցում իրականացնող 1204 տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ, դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ:
- «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
2010 թ. ապրիլին Երևանում իրականացվել է նախնական և միջին մասնագիտական թվով 93 ուսումնական հաստատությունների 183 տնօրենների և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալների վերապատրաստում:
Ապրիլի 14-ից հունիսի 12-ը ընկած ժամանակահատվածում 90 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թվով 1340 դասախոս, արտադրական ուսուցման վարպետ մասնակցել են "Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը" թեմայով վերապատրաստման 36-ժամյա վերապատրաստման դասընթացին: Որպես վերապատրաստողներ ներգրավված են եղել ինչպես ՄԿՈՒԶԱԿ-ի աշխատակազմի, այնպես էլ Կրթության ազգային ինստիտուտի, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
------------------------------------------------------------------------------------------------------------------
2009 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
- «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2009 թ-ի ապրիլի 6-10-ը ԿԱԻ-ում իրականացվեց ԿԱԻ «ՄԿՈՒԶԱԿ» հիմնարկի աշխատակիցների և անկախ փորձագետների` վերապատրաստման դասընթացը: Դասընթացը անցկացնում էր ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Սահրադյանը:
«Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը» թեմայով վերապատրաստման նպատակն էր պատրաստել փորձագետներ, որոնք հետագայում իրականացրեցին ՀՀ տարածաշրջանային 12 բազմագործառութային և 7 այլ քոլեջների թվով 545 դասախոսի, արտադրական ուսուցման վարպետի, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման դասընթացներ: մանրամասն
- ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 06.05.2009թ. N 417-Ա/Ք հրամանի հաստատվեց չափորոշիչներ մշակող 100 փորձագետների աշխատանքային խմբերի կազմերը: 2009 թ.-ի մայիսի 25-ից հունիսի 2-ը ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ մշակողների վերապատրաստման 36-ժամյա դասընթացներ: մանրամասն
- ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 27.03.2009թ N 21-08-08/296 հանձնարարականի 2009թ մայիսի 25-ին ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացվել է ոլորտային հանձնաժողովների վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստվեց 13 ոլորտային հանձնաժողովների թվով 86 անդամ: Վերապատրաստումները ընթացան ս/թ-ի մայիսի 25-ից մինչև հունիսի 22-ը: Դասընթացին մասնակից 86 ունկնդիրները բաժանվել էին 4 խմբի, յուրաքանչյուր խմբի համար նախատեսված էր 6 օր, օրեկան 6 ժամ տևողությամբ: մանրամասն
------------------------------------------------------------------------------------------------------------
2008 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
- «ՄԿՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ» ԹԵՄԱՅՈՎ
2008թ հունիս ամսին տեղի է ունեցել «ՄԿՈՒ ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության մոնիտորինգի համակարգը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի 11 աշխատակիցները, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները:մանրամասն
- ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԿՈՒԶԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից մշակված և ԿԱԻ ղեկավարության կողմից հաստատված ծրագրով վերապատրաստվել են պետական կրթական չափորոշիչներ մշակող 50 փորձագետներ: Նույն ծրագրով վերապատրաստվել են նաև ՄԿՈՒԶԱԿ-ի 11 աշխատակիցներ: մանրամասն
- «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԳԾՈՎ
2008 թ. օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 29-ը տեղի ունեցան «Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագրի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական համակազմի վերապատրաստում» միջոցառման շրջանակներում «Մասնագիտական մանկավարժություն» առարկայի գծով 90 ժամյա վերապատրաստման դասընթացներ հանրապետության 22 նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որին մասնակցում էին շուրջ 25 ուսումնական հաստատության թվով 488 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ: մանրամասն
- ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2008 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցավ 20 նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման 90 ժամյա դասընթաց, որին մասնակցեց 11 տնօրեն և 15 փոխտնօրեն: մանրամասն