Գլխավոր

ՄԿՈՒԶԱԿի գործունեության հիմնական նպատակներն են`

  1. նպաստել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման (այսուհետ` ՄԿՈՒ), այդ թվում` մեծահասակների ուսումնառության համակարգի բարեփոխումներին, զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը.
  2. աջակցել  հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, մրցունակության և սոցիալական համախմբվածության ապահովմանը.
  3. օժանդակել բոլորի համար ողջ կյանքի ընթացքում հաջողության հասնելու հնարավորությունների ընձեռմանը` հենվելով սովորողների և ունկնդիրների անհատական կարողությունների և տնտեսության ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման վրա.
  4. նպաստել Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, միջազգային ինտեգրմանը, շնորհվող որակավորումների և վկայականների միջազգային ճանաչմանը:

Նորություններ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՐՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ «ՀԱՄԵՂ, ԱՌՈՂՋ, ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՍՆՈՒՆԴ»

 D62DF249-AA89-4DE3-95F8-9DD75FE24BE1 

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը։ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2021թ.» ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼ

Մեկնարկում է «Հայաստանի Հմտություններ» մրցույթի նախնական փուլը՝

մանրամասները  հայտարարություններ բաժնում:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆ

2

«Բիզնես և կրթություն  գործընկերություն» հիմնադրամի (Business and Education Partnership Foundation) նախագահ Մարինե Ժամկոչյանի և Լեհաստանում «Հայկական հիմնադրամի» («Fundacja Ormiańska»)   նախագահ Մառտա Ակսենտովիչ ֊Բոհոսեվիչի համատեղ ջանքերի շնորհիվ 2021թ. հուլիսի 19-31-֊ը կազմակերպվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և ծանր վիրավորում ստացած ընտանիքի անդամներ ունեցող 11-15 տարեկան 20 դեռահասների (Շիրակի և Կոտայքի մարզերից) այցը Լեհաստան: