Գլխավոր

ՄԿՈՒԶԱԿի գործունեության հիմնական նպատակներն են`

  1. նպաստել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման (այսուհետ` ՄԿՈՒ), այդ թվում` մեծահասակների ուսումնառության համակարգի բարեփոխումներին, զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը.
  2. աջակցել  հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, մրցունակության և սոցիալական համախմբվածության ապահովմանը.
  3. օժանդակել բոլորի համար ողջ կյանքի ընթացքում հաջողության հասնելու հնարավորությունների ընձեռմանը` հենվելով սովորողների և ունկնդիրների անհատական կարողությունների և տնտեսության ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման վրա.
  4. նպաստել Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, միջազգային ինտեգրմանը, շնորհվող որակավորումների և վկայականների միջազգային ճանաչմանը:

Նորություններ

ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ

IMG_2033

 

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց վարպետաց դաս «Կարա Սիլվեր» արծաթից պատրաստված հեղինակային աշխատանքների մասնագիտացված սրահ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության ուսանողների համար։

1AEE02FD-7D60-4D03-8BCC-E05B8DA84FAD
Սույն թվականի հոկտեմբերի
8-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպեց այց Հայաստանի Հանրապետության Հանրային Ռադիո,Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողների համար։

«Մեղվապահության և մեղվաբուծության» դասընթացներ ՄԿՈւ հաստատությունների ուսանողների և դասախոսների համար

received_542608173690261

«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ ս.թ. սեպտեմբերի 9-ից  24-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «Մեղվաբուծություն և Մեղվապահություն» վերնագրով դասընթացների շարք,